2021թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները աճել են

Վերջին լուրերը
2021թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները աճել են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կառավարության հերթական նիստից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է 2021թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: 1 տրիլիոն 137 մլրդ դրամ, այսքան է ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրված գումարի չափը։

2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 16 մլրդ դրամ, 2019թ․-ին՝ 1 տրիլիոն 79 մլրդ դրամ: 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարն ավելի է 58 մլրդ դրամով կամ 5.4%-ով։

Ռուստամ Բադասյանը նշել է, որ համեմատությունը կատարվել է 2019թ․ հետ՝ հաշվի առնելով, որ 2019 թվականը բոլոր ցուցանիշների, այդ թվում՝ պետական եկամուտների առումով ռեկորդային տարի է եղել․ «Այս տարվա ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 մլրդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն` պետական բյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան չեն եղել»։

2021 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 642 292։ Միաժամանակ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139․1 մլրդ դրամ: Իսկ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)  կազմել է 216 հազար 665 դրամ:

2019 թվականի 9 ամիսների համեմատ 2021թ․ նույն ժամանակահատվածում աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը (աճը՝ 24%) և դրանցով արձանագրված գումարը (աճը` 24.8 %)։ 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները