Հանրահայտ Forbes պարբերականը անդրադարձ է կատարել հայկական խոհանոցին ու, ինչպես իրենք են նշում, «Հայաստանի տարբեր ծայրերից հավաքած խոհանոցային փորձառությանը»:
Հայաստան ճանախարհորդելու և ամենատարբեր համեր փորձելու համար պարբերականն առանձնացրել է 11 վայր: Երանոսի լեռներում վայրի ուտելիք փորձելու ու Արենի գինի ըմպելու համար առաջարկում է շրջագայել 2492 Travel-ի հետ միասին: Փորձել տեղի հատապտուղներն ու խոտաբույսերով թեյերը՝ Sona Guesthouse-ում: Աշնակ գյուղում տեղակայված Noosh Guesthouse-ում մասնակցել Սասնա կլուլիկի պատրաստմանն ու դիտել ազգագրական պարեր, իսկ հորած պանիր համտեսել Old Martiros Guesthouse-ում:
Հեղինակավոր պարբերականը պտտվել է Հայաստանի հյուսիսից մինչև հարավ: Հենց հարավում՝ Մեղրիում, տեղակայված Խաչաց տանը կարելի է փորձել տեղի մրգերն ու նուռը: Ճամփորդելով Աշտարակ՝ Yeganyans’ Guest House and Wine Yard, փորձել իսկական տնական գինի, իսկ Mikayelyan Family Farm-ում մասնակցել պանրի ստեղծման գործընթացին:
Հայաստանում գինու փորձարկումները երբեք շատ չեն լինում, և հենց դրա համար Forbes-ն առաջարկում է այցելել Momik Wines և վայելել գինին խաղողի տնկիների շրջապատում:
Գորիսի «Միրհավ» հյուրանոցն էլ կօգնի բացահայտել ժենգյալով հացից մինչև տոլմայի ամենատարբեր տեսակների պատրաստումը: Չանախի ու ընտանեկան բաղադրատոմսով փոխինդի պատրաստումը Chalet Gyumri-ում, իսկ ամենահամեղ գաթայի փորձարկումը Արտաբույնք գյուղում կատարյալ կդարձնեն յուրաքանչյուրի ճամփորդությունը:
Forbes-ի համային ճամփորդության մանրամասները ընթերցե՛ք այս հղումով:
Իսկ մինչ այդ՝ միացե՛ք How2B-ի Ֆեյսբուքյան էջին՝ ամենակարևոր բացահայտումները բաց չթողնելու համար: