Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարումից հետո TikTok սոցիալական ցանցն իր տեղի գրասենյակի աշխատակիցներին ռելոկացիայի 3 տարբերակ է առաջարկել՝ Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան, հայտնում է РБК-ն:
2022թ. սկզբին TikTok-ի ռուսական գրասենյակում աշխատել է մինչև 300 աշխատակից: Ներկայումս, նրանցից յուրաքանչյուր երրորդն աշխատում է այլ երկրից՝ հեռավար: Ընկերությունը աշխատակիցներին առաջարկել է տեղափոխվել նշված 3 երկրներ, սակայն դրա համար նրանք պետք է կնքեն լրացուցիչ համաձայնագիր և ինքնուրույն հոգան տեղափոխման ծախսերը:
Ավելի ուշ TikTok-ի Արևելյան Եվրոպայի բիզնես-որոշումների ղեկավար Անաստասիա Պանին հայտնել է, որ Ղազախստանում բացվում է ընկերության գրասենյակ: Հայաստանում գրասենյակ բացելու վերաբերյալ տեղեկատվություն չկա:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր ֆեյսբուքյան էջում։