Հայաստանում մինչև տարեվերջ «ArmSat-1» արբանյակի կառավարման կենտրոն կբացվի

Վերջին լուրերը
Հայաստանում մինչև տարեվերջ «ArmSat-1» արբանյակի կառավարման կենտրոն կբացվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մինչև տարվա վերջ Հայաստանում կբացվի տիեզերք արձակված առաջին արբանյակի՝ «ArmSat-1»-ի կառավարման կենտրոնը, այս մասին հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

«Մեր արբանյակը նախատեսվածի պես թռնում է տիեզերական տարածությունում և պլանավորված թեստային գործողություններ է անցնում։ Այս պահին կարող եմ ասել, որ այդ գործողությունները տեղի են ունենում ժամանակացույցից մի փոքր արագ, թեստավորումը մեր սպասածից ավելի դրական զարգացում ունի։ Ինչ վերաբերում է արբանյակի հետ կապված կառավարման կենտրոնին և մյուս ենթակառուցվածքներին, ապա նույնպես վստահություն եմ հայտնում, որ նախատեսած ժամանակացույցից շուտ այն կունենանք։ Այսինքն՝ մինչև տարվա վերջ»,- ասել է նա և հավելել, որ ֆինանսական միջոցները հատկացված են, որոշումները կան, և մինչև տարվա վերջ Հայաստանում կլինի արբանյակի կառավարման կենտրոն։

Հիշեցնենք, որ «ArmSat-1»-ը տիեզերք է արձակել 2022 թվականի մայիսի 25-ին։ Նշվում է, որ «ArmSat-1»-ի հաղորդած տեղեկությունները հասանելի են լինելու միայն Հայաստանի Հանրապետությանը։

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։

Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ։

Ինչպես հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում օգտագործվելու են սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները