«SADA Systems» տեխնոլոգիական խորհրդատվական ընկերությունը Հայաստանում բիզնեսի եւ տեխնոլոգիաների գլոբալ կենտրոն է հիմնում՝ կատարելով 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում առաջիկա 3 տարիների համար:
Ընկերությունը Հայաստանում արդեն ունի 25 աշխատող, բայց մինչև տարվա վերջ նախատեսում է այս թիվը հասցնել 50-ի:
«SADA Systems» ամերիկյան ընկերության հիմնադիրները Հովիկ և Անի Սաֆոյաններն են: 2000 թվականին հիմնադրված SADA Systems-ը դեռ այն ժամանակ ամենաարագ զարգացող ընկերություններից է եղել։
«SADA Systems»-ը բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվական ընկերություն է։ Ապահովում է ամպային տեխնոլոգիաների հետ կապված խորհրդատվություն, ծրագրային ապահովման տեղափոխում և տեղակայում ամպային սերվերում, փոփոխության կառավարում և մատուցում, նմանատիպ այլ ծառայություններ։
SADA Systems-ը դեռ 2007-ից համագործակցում էGoogle-ի հետ։ Ընկերությունը արդեն 3-րդ տարին է Google Cloud-ի «տարվա գործընկեր» է ճանաչվում: Ընկերության հաճախորդների թվում են Twitter-ը, Snapchat-ը, Boeing-ը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։