Առաջնորդության գաղտնիքներով Երևանում կկիսվեն Դավիթ Յանը, Նուբար Աֆեյանը և Տիգրան Հարությունյանը

Ինչ՝ «Ինքնություն և արժեքներ» շարքի հանդիպում
Երբ՝ Հոկտեմբերի 8-ին
Որտեղ՝ Երևան, Այբ դպրոց
Մասնակցության կարգը՝ Անվճար, գրանցումով
Թեման՝ Առաջնորդություն

Հանդիպման հյուրերն են ABBYY, iiko, Yva.ai ընկերությունների եւ «Այբ»-ի համահիմնադիր Դավիթ Յանը, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր նախագահ Նուբար Աֆեյանը եւ «Միկշին» կազմակերպության հիմնադիր նախագահ, «Այբ» դպրոցի ՀԽ անդամ, բարերար Տիգրան Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի՝

• մարդկային կյանքում առաջնորդության դերին եւ փոխակերպումներին,
• առաջնորդների պատրաստմանը,
• առաջնորդի եւ հետեւորդի փոխհարաբերություններին եւ պարտականություններին,
• հանրային առաջնորդության մոդելի ընտրությանը,
• առաջնորդության ճգնաժամի հաղթահարման ուղիներին:

Հանդիպումը կայանալու է «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում երկլեզու ձեւաչափով՝ անգլերեն եւ հայերեն։ Տեղերը սահմանափակ են, իսկ գրանցվել հնարավոր է մինչեւ հոկտեմբերի 7-ը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ