Շուրջ 900 երիտասարդ մասնակցել է «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսին

Վերջին լուրերը
Շուրջ 900 երիտասարդ մասնակցել է «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսը մի հարկի տակ է համախմբել շուրջ 900 երիտասարդների:

TCF ընկերությունների խումբն արդեն երրորդ տարին անընդմեջ իր ծննդյան օրը նշում է գիտելիքի ու փորձի վերադարձի ձևաչափով՝ օգնելով մարզերի երիտասարդներին տեղեկանալ ամենաարդի մասնագիտությունների, օգտակար թվային գործիքների ու համացանցի շնորհած գլոբալ հնարավորությունների մասին։

- Advertisement -
Շուրջ 900 երիտասարդ մասնակցել է «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսին

«Կոնֆերանսի շրջանակներում երիտասարդների հետ կիսվեցինք թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին արդի գիտելիքներով և կուտակված հարուստ փորձով։ Ելույթ ունեցան ինչպես TCF-ի առաջատար մասնագետները, այնպես էլ մեծ հաջողությունների հասած ընկերությունների հիմնադիրներ և իրենց ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ունեցող բարձրակարգ մասնագետներ։ Սա անշուշտ կմոտիվացնի մասնակիցներին հավատալ իրենց ուժերին, կրկնել և, ինչու ոչ, գերազացել խոսնակների հաջողությունները»,- նշել է TCF ընկերությունների խմբի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը։

Կոնֆերանսի կարևոր մաս են կազմել աշխատաժողովները, որոնց արդյունքում մասնակիցները ձեռք են բերել աշխատաշուկայում արդյունավետ հանդես գալու հմտություններ:

Շուրջ 900 երիտասարդ մասնակցել է «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսին

Միջոցառման շրջանակներում Վարդենիսի քաղաքային գրադարանում բացվել է TCF գրքասերների անկյունը, որը հագեցած է անձնային աճի, բիզնեսի ու մարքեթինգի մասին շուրջ 100 ամենաարդի գրքերով,  ինչպես նաև էլեկտրոնային գրքերի ընթերցիչով (Kindle)՝ հասանելիություն ապահովելով համացանցում հասանելի հազարավոր գրքերի և TCF-ի էլեկտրոնային գրադարանին։

Կոնֆերանսի ողջ ընթացքում մասնակիցները ակտիվ նեթվորքինգի, ինչպես նաև խոսնակների հետ իրենց բիզնես մտքերով կիսվելու, օգտակար խորհուրդներ ստանալու հնարավորություն են ունեցել։

Կոնֆերանսի մանրամասներին կարող եք ծանոթանալ օրակարգում։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները