9 բիզնեսներ ավարտեցին Build Up Lori-ն

Վերջին լուրերը
9 բիզնեսներ ավարտեցին Build Up Lori-ն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դեռ հոկտեմբերի 18-ին Լոռու մարզում գործող բիզնեսների համար մեկնարկել էր Build Up Lori ինկուբացիոն անվճար ծրագիրը։ 

Ծրագրի շրջանակներում BANA-ն ընտրել է 12 բիզնեսներ, որոնք գործունեություն են ծավալում տուրիզմի, գյուղմթերքի վերամշակման և հագուստի արտադրության ոլորտներում։

- Advertisement -
9 բիզնեսներ ավարտեցին Build Up Lori-ն

Հոկտեմբերի 25-ից մեկնարկած դասընթացի շնորհիվ ծրագրի մասնակից փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն են ունեցել մասնակցելու Հայաստանի առաջատար մասնագետների կողմից եռամսյա անվճար բիզնես դասընթացներին։ Նրանք ստացել են գործնական գիտելիքներ, աշխատել մենթորների հետ, ովքեր տրամադրել են պրոֆեսիոնալ խորհրդատվություն և օգնել զարգացնել բիզնեսները։ Մասնակիցները կազմել են բիզնեսի առաջխաղացման պլան և պատրաստվել փիթչինգին (ելույթին)։

Երեկ՝ փետրվարի 3-ին, Build Up Lori ինկուբացիոն ծրագրի 9-ը մասնակիցներ Demo day-ի շրջանակներում հյուրերին և պոտենցիալ ներդրողներին ներկայացրին իրենց բիզնեսները, ապագա ծրագրերը և, թե ինչքան գումար է անհրաժեշտ ներդնել նախագծերը իրականացնելու ու բիզնեսները ընդլայնելու համար։

Ահա մի քանի լուսանկար այդ միջոցառումից․

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները