7-ամյա աղջիկը 10 000 դոլար է հավաքել՝ վաճառելով լիմոնադ

Վերջին լուրերը
7-ամյա աղջիկը 10 000 դոլար է հավաքել՝ վաճառելով լիմոնադ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ալաբամա նահանգի Ջեքսոն շրջանի Սքոթսբորոյի տեղական համայնքը հավաքվել է 7-ամյա Էմուրի Ջոնսոնի լիմոնադի ստենդի շուրջ հատուկ պատճառով:

Յոթամյա աղջնակը փորձում է միջոցներ հավաքել իր հանգուցյալ մոր տապանաքարի համար: Էմուրիի մայրը՝ Կարլի Բորդները, անսպասելիորեն մահացել է՝ ընդամենը 29 տարեկանում։

Նրա տատիկը՝ Ջենիֆեր Բորդները, ասել է, որ Էմուրին ամենը միայնակ է նախաձեռնել։ Նա լիմոնադի յուրաքանչյուր բաժակը վաճառում էր 1 դոլարով: Սակայն Էմուրիի գործի մասին սոցիալական ցանցերում հրապարակումներից հետո, մարդիկ սկսեցին նրան 100 դոլարից ավել թեյավճար թողնել՝ մեկ լիմոնադի դիմաց:

7-ամյա աղջիկը 10 000 դոլար է հավաքել՝ վաճառելով լիմոնադ

Ըստ Էմուրիի ընտանիքի, նրանք արդեն հավաքել են 10 000 դոլար հուղարկավորության համար:

Երբ Էմուրիի ձեռնարկման մասին լուրերը տարածվեցին, հուշարձաններ արտադրող մի քանի ընկերություններ դիմեցին ընտանիքին՝ առաջարկելով տապանաքարեր նվիրաբերել Կարլի Բորդների համար, և Էմուրիի հավաքագրած գումարն այժմ կարող է օգտագործվել այլ ծախսերի համար:

Էմուրին ասում է, որ կարծում է՝ մայրը հպարտ կլիներ իր բիզնես նախաձեռնությամբ:

«Նա կասի, որ ես լավ եմ անում», — ասել է Էմուրին:

Ընտանիքի GoFundMe էջը հավաքել է ևս 6 500 դոլար, որը կուղղվի հուղարկավորության ծախսերին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները