7 մլրդ դրամի պետական աջակցություն ՏՏ ընկերություններին

Վերջին լուրերը
7 մլրդ դրամի պետական աջակցություն ՏՏ ընկերություններին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները 2024 թվականին ևս կստանան պետական աջակցություն՝ ընդհանուր 7 մլրդ դրամի չափով: Համապատասխան որոշումը կայացրել Կառավարությունը դեկտեմբերի 28-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շրջանակում:


Կառավարությունը սահմանել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: Ըստ դրա, որոշ պայմանների բավարարման դեպքում ՏՏ ընկերություններին տրամադրվում է արտոնություն՝ վերադարձնելով վճարված եկամտահարկի 50 տոկոսը:

- Advertisement -
7 մլրդ դրամի պետական աջակցություն ՏՏ ընկերություններին

«Որոշման ընդունումը հնարավորություն է ընձեռել համաշխարհային շուկայում բազում փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծմանը, ուստի նախագծի ընդունումը համարվում է խիստ նպատակահարմար»,- որոշման հիմնավորումներում նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Սահմանված կարգով պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7,857,245,293 ՀՀ դրամ: Արդյունքում՝ ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները