Տեղի կունենա Արհեստական Բանականության ինկուբատորի երրորդ շրջափուլի Դեմո Օրը

Կազմակերպիչ՝ Hero House Yerevan
Որտեղ՝
 Holiday Inn Yerevan
Երբ՝ 
հունիսի 16

Միջոցառման մասին․

Մեկնարկում է Արհեստական Բանականության ինկուբատորի երրորդ շրջափուլի Դեմո Օրը, որը կներառի թիմերի հետազոտական աշխատանքի արդյունքերը արհեստական բանականության և մեքանայական ուսուցման տարբեր թեմաների շուրջ։

Միջոցառման ընթացքում, բազմաթիվ ընկերությունների, ղեկավարների և հետազոտողների հետ համատեղ կներկայացվեն ընտրված խնդիրները մեքենայական ուսուցման ոլորտում, նրանց լուծմանը հասնելու ամբողջ ճանապարհը, ինչպես նաև տվյալ փուլում ստացված արդյունքները։ Մասնակիցները կկարողանան հետևել նախագծի զարգացման ամբողջ ընթացքին՝ տվյալների հավաքագրումից և պատրաստումից, մինչև տարատեսակ մոդելների կիրառում։

Օրակարգ

19:00 – 19:05 Բացման և Ողջույնի խոսք, Ծրագրի ներկայացում

19:15 – 20:10 Ընկերությունների ելույթներ / հարցեր

20:10 – 20:25 Ընդմիջում

20:25 – 21:25 Ընկերությունների ելույթներ / հարցեր

21:25 – 21:30 Փակման խոսք

Արհեստական Բանականության Ինկուբացիոն ծրագիրը նպաստում է նորարարության և գիտության զարգացմանը՝ աջակցելով գիտական հետազոտություններին, որոնք կազմակերպություններին զինում են ժամանակակից տեխնոլոգիաներով և նպաստում լայնածավալ զարգացմանը:

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ