5 սովորություն, որ ունեն հաջողակ ներդրողները

Վերջին լուրերը
5 սովորություն, որ ունեն հաջողակ ներդրողները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ներդրումային ոլորտում հաջողության հասնելը պահանջում է շատ ավելին, քան միայն գումար ունենալը։ Պետք է ունենալ մտածված մոտեցում, հստակ ռազմավարություն և նպատակային վարքագիծ։ Բոլոր ներդրողները գործում են նույն շուկայում, սակայն ոչ բոլորն են հաջողում։ Ի՞նչն է նրանց առանձնացնում մյուսներից։ Շատ հաճախ՝ իրենց ձևավորված սովորությունները։ Հոդվածում կանդրադառնանք հաջողակ ներդրողների 5 հիմնական սովորություններին։

1. Նրանք երկարաժամկետ մտածողներ են

5 սովորություն, որ ունեն հաջողակ ներդրողները

Հաջողակ ներդրողներին շուկայի կարճաժամկետ տատանումները չեն վախեցնում։ Նրանք մտածում են տարիներով, ոչ թե օրերով և լավ գիտեն, որ իրական արժեքը ձևավորվում է ժամանակի ընթացքում։ Այդ պատճառով էլ հաջողակ ներդրողներն ընտրում են այնպիսի ակտիվներ, որոնք ունեն կայուն և վստահելի հիմնարար ցուցանիշներ։ Օրինակ՝ Ուորեն Բաֆեթը ներդրումներ է կատարում այն ընկերություններում, որոնցից պատրաստ է «չբաժանվել» ամբողջ կյանքում։

2. Նրանք մշտապես սովորում են

Շուկաներն արագ են փոփոխվում։ Այն, ինչ արդյունավետ էր անցյալ տարի, այսօր կարող է այլևս չաշխատել։ Հաջողակ ներդրողները անընդհատ սովորում են՝ ինքնակրթվում են, հետևում են փորձառու վերլուծաբաններին, մասնակցում են վեբինարների և մասնագիտական դասընթացների։ Նրանց մոտեցումն այսպիսին է՝ «Եթե դադարում ես սովորել, նշանակում է՝ սկսում ես կորցնել»։

3. Նրանք ունեն հստակ ռազմավարություն և պլան

5 սովորություն, որ ունեն հաջողակ ներդրողները

Շատ ներդրողներ առաջնորդվում են զգացմունքներով՝ վախը նրանց ստիպում է շտապ դուրս գալ շուկայից, իսկ ագահությունը՝ ռիսկային քայլեր անել հույսով, որ կունենան ավելին։ Հաջողակ ներդրողներն այլ կերպ են մոտենում։ Նրանք գործում են հստակ պլանով։ Նախապես սահմանում են՝ որքան ռիսկ կարող են թույլ տալ իրենց, ինչ շահույթ են ակնկալում, երբ է վաճառելու կամ գնելու ճիշտ պահը, և երբ է պետք պարզապես սպասել։ Նրանց որոշումները հիմնված են տվյալների, ոչ թե հույզերի վրա, իսկ լավ մշակված ռազմավարությունը նրանց ապահովագրում է մի շարք սխալներից։

4. Նրանք կառավարում են ռիսկը, ոչ թե խուսափում դրանից

Ներդրումները միշտ էլ ռիսկեր են պարունակում, բայց հաջողակ ներդրողները չեն խուսափում ռիսկից՝ նրանք սովորում են «վերահսկել» դրանք։ Նրանք դիվերսիֆիկացնում են իրենց պորտֆելը, սահմանում են stop-loss կարգադրություններ և գնահատում են տարբեր սցենարներ նախքան որոշում կայացնելը։ Հաջողության հասնել չի նշանակում՝ ռիսկերից զերծ մնալ, այլ նշանակում է՝ գիտակցաբար ընդունել դրանք։

5. Նրանց որոշումները հիմնված են կարգապահության և հստակության վրա

5 սովորություն, որ ունեն հաջողակ ներդրողները

Շուկան երբեմն գայթակղում է՝ արագ արդյունք խոստանալով։ Բայց հաջողակ ներդրողները հավատարիմ են իրենց ռազմավարությանը։ Նրանք խուճապի չեն մատնվում, երբ շուկան անկում է ապրում, և «չափից դուրս չեն ոգևորվում», երբ այն աճում է։ Նրանց կարգախոսն է՝ հստակություն, համբերություն և կարգապահություն։

Եզրակացություն

Ներդրումային հաջողությունը կախված չէ միայն վերլուծական գիտելիքներից կամ «ճիշտ ժամանակին» կատարված ներդրումներից։ Այն նաև մտածողության և սովորությունների արդյունք է։ Եթե ցանկանում եք երկարաժամկետ հաջողություն՝ աշխատեք ոչ միայն ձեր պորտֆելի, այլև ինքներդ ձեր վրա։ Ընկալեք ներդրումները որպես մտածված, պլանավորված և շարունակական ուղի, որտեղ հաջողությունն սկսվում է պարզ, բայց ճշգրիտ որոշումներից։

Ներդրումներ կատարելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները