46 պայմանագիր է կնքվել ՊՆ-ի և Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունների միջև

Վերջին լուրերը
46 պայմանագիր է կնքվել ՊՆ-ի և Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունների միջև
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունները Պաշտպանության նախարարության հետ կնքել են 46 պայմանագիր և ստացել են 122 մլրդ դրամի (308 մլն դոլար) պատվեր։ Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ ակնկալվում է 2024 թվականի ավարտին  գումարը հասցնել 191 մլրդ դրամի (ավելի քան 482 մլն դոլար)։

Հայրապետյանը նշել է, որ պաշտպանության գերատեսչությունը պատվերներ է կատարել 25 կազմակերպությունից, ակնկալում են, որ մինչև տարեվերջ այս թիվը կհասնի 29-ի: Նախարարն ընդգծել է, որ խոսքը երեք տարվա պայմանագրերի մասին է։ 

- Advertisement -
46 պայմանագիր է կնքվել ՊՆ-ի և Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունների միջև

Նախարաը նաև նշեց, որ մշակվել է Ռազմաարդյունաբերական համալիրի սուբիեկտների արտադրական հզորությունների զարգացման հիմնադրամի հայեցակարգը, որը հնարավորթյուն է տալու մեծ արդյունավետությամբ զարգացնել ռազմարդյունաբերության ոլորտը՝  այն գրավիչ դարձնելով ներդրողների և արտադրողների համար։ 

Նրա խոսքով՝ իրականացվել են նաև մի քանի ներքին փորձարկումներ մի քանի զինատեսակի և մի քանի կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարավորւթյուն կունենան կիրառվել ՀՀ զինված ուժերում։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները