Ամերիկյան Virgin Galactic տիեզերական ընկերությունը փետրվարի 16-ից կսկսի ենթաօրբիտալ թռիչքների տոմսերի վաճառքը, հայտնել են նրա մամուլի ծառայությունից։
Թռիչքից առաջ տիեզերական զբոսաշրջիկները կվերապատրաստվեն և կապրեն տիեզերագնացների համար նախատեսված հատուկ կացարաններում։ Նրանք կթռչեն Նյու Մեքսիկոյի «Ամերիկա» տիեզերակայանից: Մեկուկես ժամում օդաչուները կկատարեն մեկնարկը և կզարգացնեն 3,735․132 կմ/ժ արագություն։
Թռիչքի ամրագրումը զբոսաշրջիկների համար կարժենա 450 000 դոլար, միևնույն ժամանակ, նրանք պետք է 150 000 դոլարի չափով կանխավճար կատարեն։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։