4 խոշոր հայկական ընկերություն միացել են՝ «Միլանի» ֆուտբոլային ճամբարը Հայաստան բերելու համար

Վերջին լուրերը
4 խոշոր հայկական ընկերություն միացել են՝ «Միլանի» ֆուտբոլային ճամբարը Հայաստան բերելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

4 խոշոր հայկական ընկերությունների ջանքերով աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Միլանի» ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը կանցկացվի նաև Հայաստանում։

Հայաստանի տարբեր մարզերում ապրող 160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու բարձրակարգ ֆուտբոլային ակումբներից մեկի ճամբարում։

«Միլանի» բարձրակարգ մարզչային անձնակազմին Հայաստան բերելու նախաձեռնությունը Ամերիաբանկինն է, որին միացել են Տաշիր գրուպը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Team Telecom Armenia-ն:

Ճամբարին մասնակցել կարող են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան տղաներն ու աղջիկները, ովքեր մասնակցել են Հայաստանի առաջնություններին, խաղում են մարզային ակումբներում և առաջնությունների ժամանակ աչքի են ընկել իրենց խաղով։

Ճամբարն անցկացվելու է Ֆուտբոլի ակադեմիայում երկու հերթափոխով՝ մայիսի 28-ից հունիսի 1-ը և հունիսի 3-7-ը։ Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

AC MILAN CAMP-ն ամեն տարի ընդունում է ավելի քան 1000 ճամբարականի աշխարհի տարբեր ծայրերից։ Այս տարի այն անցկացվելու է Հայաստանում, Կանադայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մակեդոնիայում և Թայլանդում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները