ԱՄՆ-ում գործարկվել է 3D տպիչով ստեղծված առաջին հրթիռն աշխարհում

Վերջին լուրերը
ԱՄՆ-ում գործարկվել է 3D տպիչով ստեղծված առաջին հրթիռն աշխարհում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Relativity Space-ն իր՝ 3D տպիչով ստեղծված Terran R հրթիռն արձակելու երրորդ փորձն է կատարել։

Այս անգամ հրթիռը հաջողությամբ օդ է բարձրացել, սակայն շարժիչներից մեկի խափանման պատճառով ուղեծրից դուրս գալ չի հաջողվել։ Ամեն դեպքում ընկերությունը սա հաջողություն է համարել, իսկ թե ինչ է տեղի ունեցել հետո հրթիռի հետ, չի հաղորդվում, բայց ամենայն հավանականությամբ այն ընկել է։

- Advertisement -
ԱՄՆ-ում գործարկվել է 3D տպիչով ստեղծված առաջին հրթիռն աշխարհում

Terran R-ի առաջին թողարկումը նախատեսված էր մարտի 8-ին, սակայն հետաձգվել էր վառելիքի ջերմաստիճանի հետ կապված խնդիրների պատճառով: Երկրորդ գործարկումը, որը նախատեսված էր մարտի 11-ին, չի կայացել վառելիքի ճնշման հետ կապված խնդիրների պատճառով։

Terran R-ն ունի 33,5 մետր երկարություն և 2,2 մետր տրամագիծ: Հրթիռի դետալների 85%-ը տպագրված է 3D տպիչով, այն աշխատում է հեղուկ թթվածնով և հեղուկ բնական գազով։

Ենթադրվում է, որ այն կկարողանա Երկրի ցածր ուղեծիր դուրս բերել մինչև 1250 կգ օգտակար բեռ։ Քանի որ այս հրթիռի արտադրությունը շատ ավելի էժան է, քան ավանդական հրթիռներինը, ենթադրվում է, որ Terran R-ը կկարողանա զգալիորեն նվազեցնել արբանյակների արձակման ծախսերը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները