17.1 C
Yerevan
Monday, October 3, 2022

300 հազար դրամը գերազանցող գործարքները՝ միայն անկանխիկ. ընդունվեց նախագիծը

Վերջին լուրերը

300 հազար դրամը գերազանցող գործարքները՝ միայն անկանխիկ. ընդունվեց նախագիծը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այսօր ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության ներկայացրած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ ընդունված նախագծի ․

• ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց միջև 300 000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը կիրականացվի անկանխիկ ձևով:

• 2022թ. հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով. տարեցտարի այդ շեմը կնվազի՝ 2024-ին հասելով 30 հազար դրամի:

• Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև լիցենզիայի հիման վրա վարկեր և փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները