2822 նոր կազմակերպություն՝ Հայաստանում․ հուլիս 2024

Վերջին լուրերը
2822 նոր կազմակերպություն՝ Հայաստանում․ հուլիս 2024
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի հուլիս ամսին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում իրականացվել է 2822 նոր կազմակերպության գրանցում։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցված կազմակերպությունների թիվը նվազել է 11․8%-ով։ Նախորդ ամսվա համեմատ թիվն աճել է 5%-ով։

2822 նոր կազմակերպություն՝ Հայաստանում․ հուլիս 2024

2024 թվականին անհատ ձեռնարկատերերի գրանցման թիվը նվազել է մոտ 7.8%-ով, ինչը կարող է պայմանավորված լինել տնտեսական պայմանների փոփոխությամբ կամ ձեռնարկատերերի կողմից այլ կազմակերպաիրավական ձևերի նախընտրությամբ: Նախորդ ամսվա համեմատ աճը 6.2%։

- Advertisement -
2822 նոր կազմակերպություն՝ Հայաստանում․ հուլիս 2024

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ) գրանցման թիվը նույնպես նվազել է 24.7%-ով: Այս զգալի անկումը կարող է վկայել ավելի խոշոր բիզնես նախաձեռնությունների կրճատման մասին։ Նախորդ ամսվա համեմատ թիվն աճել է 1.8%-ով։

Այս ամենին հակառակ հանրապետությունում աճել են հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գրանցումների թիվը։

Բացի այդ, 2024 թվականի հուլիսին գրանցվել է 2 կուսակցություն, ևս մեկը հունիսին, ինչը կարող է կապված լինել քաղաքական գործընթացների ակտիվացման հետ:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները