Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) տեղեկանում ենք, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024թ. մայիս ամսվա ընթացքում իրականացվել է 59,9 մլն գործարք` 1 տրիլիոն 86,9 մլրդ ՀՀ դրամ արժեքով։
Ս.թ. մայիսի ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 4,4 մլն գործարքով կամ 8,0%-ով, իսկ արժեքային` 118,9 մլրդ ՀՀ դրամով կամ 12,3%-ով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: