Անցնող 2024 թվականը բավականին հաջող տարի էր ամերիկյան ֆոնդային շուկայի համար։ S&P 500 ինդեքսն աճել է 27.1%-ով (25.12.2024 թ. դրությամբ), իսկ առանձին արժեթղթերը ցույց են տվել արժեքի բազմակի աճ:
Unibank Invest-ը, որը տարվա ընթացքում ամեն շաբաթ ներկայացրել է տարբեր հետաքրքիր ներդրումային գաղափարներ, առանձնացրել է դրանցից 10-ը, որոնք առավել տպավորիչ արդյունք են ցույց տվել.
- Reddit (NYSE: RDDT)`+204.3% աճ
- United Airlines (NASDAQ: UAL)` +156.1% աճ
- Taiwan Semiconductor Manufacturing (NYSE: TSM)` +104.7% աճ
- Broadcom (NASDAQ: AVGO)` +93.8% աճ
- Marvell Technology (NASDAQ: MRVL)` +74.4% աճ
- Carnival (NYSE: CCL)`+64.3% աճ
- Delta Air Lines (NYSE: DAL)`+56.4% աճ
- Vertiv Holdings (NYSE: VRT)` +47.5% աճ
- Apple (NASDAQ: AAPL)`+44.5% աճ
- Zoom Video Communications (NASDAQ: ZM)`+42.8% աճ
Անվերապահ առաջատարը Reddit սոցիալական ցանցն էր, որը մարտին հաջող IPO անցկացրեց և տարեվերջին տպավորիչ թռիչք ցուցադրեց։ Արհեստական բանականության զարգացման ֆոնին տպավորիչ արդյունքներ են ցույց տվել նաև չիպերի և սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունները՝ Taiwan Semiconductor Manufacturing, Broadcom, Marvell Technology, Vertiv Holdings:
United Airlines-ը, Delta Air Lines-ը և ծովային կրուիզների օպերատոր Carnival-ը կարողացան հաղթահարել COVID-19 համաճարակի ընթացքում առաջացած սահմանափակումների հետևանքները և վերականգնման դինամիկա ցույց տվեցին:
Ընդհանուր առմամբ հրապարակվել է 99 ներդրումային գաղափար, որոնցից 53-ը շահութաբեր են, իսկ 46-ը դեռ գտնվում են բացասական գոտում, բայց կարող են բացահայտել իրենց ներուժը հաջորդ տարի։