Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը 2023թ. արդյունքներով կկազմի ժամում 9.8 դոլար

Վերջին լուրերը
Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը 2023թ. արդյունքներով կկազմի ժամում 9.8 դոլար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը 2023 թվականի արդյունքներով կկազմի ժամում 9.8 դոլար, այս մասին «Գործարար ալիք»-ի հարցազրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը նշել է, որ աշխատանքի արտադրողականության բարձրացումը կառավարության 2021-2026թթ. ծրագրի առանցքային նպատակներից է: Մասնավորապես, ըստ նախարարի, ծրագրում նշված է, որ մինչև 2026թ. տվյալ ցուցանիշը ժամում 6 դոլարից պետք է հասնի ժամում 12 դոլարի:

«Երկու տարվա ինտենսիվ աշխատանքի ընթացքում մեզ հաջողվել է 50%-ով բարձրացնել Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը՝ հասցնելով ժամում 9.8 դոլարի, ինչը մեր տնտեսության առանցքային նպատակներից մեկն է», — ասել է նա:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները