ՏՏ ոլորտի 20 խոշոր հարկատուները 2022թ. առաջին կիսամյակում

Վերջին լուրերը
ՏՏ ոլորտի 20 խոշոր հարկատուները 2022թ. առաջին կիսամյակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Modex գործակալությունը ՀՀ ՊԵԿ տվյալների հիման վրա կազմել է ՏՏ ոլորտի խոշորագույն հարկատուների ցանկը 2022թ-ի 1-ին կիսամյակում: Ըստ զեկույցի՝ 2022թ-ի 2-րդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 39 ՏՏ ընկերություն:

2022թ-ի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված այդ ընկերությունները վճարել են 25.2 մլրդ դրամի հարկեր և վճարներ, որից՝ 4.3 մլրդ դրամը շահութահարկի գծով, իսկ 16.2 մլրդ դրամը՝ եկամտահարկի գծով:

Համեմատության համար, 2021թ-ին ամբողջ տարվա ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները վճարել են ընդամենը 38.7 մլրդ դրամի հարկեր և վճարներ:

ՏՏ ոլորտի 20 խոշոր հարկատուները 2022թ. առաջին կիսամյակում
2022թ-ի 1-ին կիսամյակի Հայաստանի 20 ՏՏ խոշոր հարկատուները

2022թ-ի 1-ին կիսամյակում առաջատար ՏՏ հարկատուների եռյակում են հայտնվել SoftConstruct-ը (5.2 մլրդ դրամ), Synopsys-ը (2.2 մլրդ դրամ) և Picsart-ը (2.2 մլրդ դրամ):

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները