Google Play-ը ներկայացրել է 2021 թվականի լավագույն հավելվածներն ու խաղերը

Վերջին լուրերը
Google Play-ը ներկայացրել է 2021 թվականի լավագույն հավելվածներն ու խաղերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Android OS հավելվածների խանութը՝ Play Store-ը, հրապարակել է Google Play-ի 2021 թվականի լավագույն վարկանիշ ունեցող հավելվածները։

«Ցանկում ներառված են լավագույն խաղերն ու հավելվածները, որոնք ամենամեծ ներդրումն են ունեցել էկոհամակարգի զարգացման գործում»,- ասվում է Google-ի բլոգում։

- Advertisement -
Google Play-ը ներկայացրել է 2021 թվականի լավագույն հավելվածներն ու խաղերը

2021-ին ամենաբարձր պահանջարկը ունեցել են անձնական աճի հետ կապված հավելվածները։ Balance ծառայությունը, որն առաջարկում է մեդիտացիաներ՝ քունը բարելավելու և սթրեսից ազատվելու համար, դարձել է տարվա հավելված բոլոր կատեգորիաներում։

Մրցանակակիրների թվում է նաև Moonly հավելվածը, որը խորհուրդներ է տալիս լուսնային օրացույցի հիման վրա։

Laughscape-ը (օգնում է ծիծաղի միջոցով հասնել մեդիտատիվ վիճակի) նույնպես ընդգրկվել է հաղթողների ցանկում։

Լավագույն խաղը Pokémon UNITE-ն է: Ժյուրին նշել է նաև ինդի-ծրագրավորողներին. անվանակարգերից մեկում Ջորջ Բատչելորը մրցանակ է ստացել Bird Alone խաղի համար, որում անհրաժեշտ է դառնալ «աշխարհի ամենամենակ թռչնի» ընկերը։

2021 թվականին ընկերությունը առանձին անվանակարգերում հաղթողների ցանկում ներառել է պլանշետների համար նախատեսված ծրագրեր և խաղեր, ինչպես նաև առանձին ծրագրակազմ Wear OS-ի և Google TV-ի համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները