2021թ. մայիսին գրանցվել է Հայաստանում աշխատատեղերի երբևէ ամենաբարձր թիվը

Վերջին լուրերը
2021թ. մայիսին գրանցվել է Հայաստանում աշխատատեղերի երբևէ ամենաբարձր թիվը
Կարեն Ռաֆայելյան
Ես Կարենն եմ՝ How2B հարթակի խմբագիրը: Սիրում եմ տեքստեր, թվեր, գրաֆիկներ ու այն ամենը, ինչ կօգնի Ձեզ հեշտացնել բիզնես անելը 😉

2021-ի մայիսին արձանագրվել է 86 962-ով կամ 15 տոկոսով ավելի շատ աշխատատեղ, քան 2018-ի մայիսին:

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփել է 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշները: 

- Advertisement -
2021թ. մայիսին գրանցվել է Հայաստանում աշխատատեղերի երբևէ ամենաբարձր թիվը

Մասնավորապես, 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով, 2020 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 37 հազարով, 2019 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 87 հազարով: 

Միաժամանակ, 2021 թ․ մայիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 134.7 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի մայիս ամսվա նույն ցուցանիշին` 16.2 %-ով, 2019 թվականի մայիս ամսվա ցուցանիշին` 19.8 %-ով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա ցուցանիշին` 39.3 %-ով:

2021 թվականի մայիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝  կազմելով շուրջ 212 հազար դրամ: 2020 թվականի մայիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 194 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 176 հազար դրամ:

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է նաև այդ ցուցանիշը:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները