2021-ի հոկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը

Վերջին լուրերը
2021-ի հոկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերի ցուցանիշը աճել է 32․000-ով։

2021թ․ հոկտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 654 հազար, ինչն աննախադեպ է նախորդ տարիների համեմատ։ Այսպես, 2021թ․ սեպտեմբերի համեմատ ցուցանիշն ավելի է շուրջ 3 հազարով, 2020թ․ հոկտեմբեր ամսվա համեմատ` 32 հազարով, 2019թ․ հոկտեմբերի համեմատ` 31 հազարով, իսկ 2018թ․ համեմատ` 68 հազարով: 

- Advertisement -
2021-ի հոկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ  արձանագրված 32 հազար ավելի աշխատատեղերը հիմնականում գրանցվել են հետևյալ բնագավառներում․ 22.0 %-ը (7130 աշխատատեղ) բաժին է ընկնում առևտրի ոլորտին, 20%-ը (6340 աշխատատեղ)` միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող սուբյեկտներին, 13%-ը՝ (4260 աշխատատեղ) հանրային սննդի և հանգստի կազմակերպման, 6․1 %-ը (1945 աշխատատեղ)՝ առողջապահության ոլորտներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները