2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

Վերջին լուրերը
2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պարզվում է՝ 2021-ը հիանալի տարի էր հարստանալու համար: Հատկապես՝ միլիարդատերերի համար։ Forbes-ի գնահատմամբ՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 10-ը աշխարհի 2660 միլիարդատերերից 1800-ը միմիայն ավելի են հարստացել: Նրանցից ոմանք հարստացել են հարյուր միլիոնավոր դոլարներով, մյուսները՝ մի քանի միլիարդով։

Կա միլիարդատերերի փոքր խումբ, որը դեռևս առանձնանում է։ Սա այն էլիտան է աշխարհի առանց այն էլ ամենահարուստ մարդկանցից, որոնց անդամներն ընդամենը մեկ տարվա ընթացքում հարստացել են տասնյակ միլիարդավոր դոլարներով։ 2021 թվականին աշխարհի 10 ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է 458 միլիարդ դոլարով, ինչը կազմում է 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 10-ը աշխարհի բոլոր միլիարդատերերի ունեցվածքի ընդհանուր աճի քառորդ մասը (1,6 դոլար տրիլիոն):

- Advertisement -
2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

Աշխարհի 10 ամենահարուստ միլիարդատերերից վեցն ապրում են ԱՄՆ-ում։ Նրանք բոլորը տեխնոլոգիական կամ հարակից ոլորտների ներկայացուցիչներ են։

Եվ այսպես, Forbes-ը ներկայացնում է երանելի միլիարդատերերին և նրանց ոչ պակաս երանելի ունեցվածքը։

1. Իլոն Մասկ

Երկիր՝ ԱՄՆ
Կարողությունը՝ 265,4 միլիարդ դոլար
2021թ. աճը՝ + 109,8 միլիարդ դոլար

2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը խելահեղ տարի է ունեցել․ առանձնատների վաճառք Կալիֆորնիայում, տեղափոխություն ծալովի 37 քառ.մ մոդուլային տուն՝ Տեխասում, փոփ-աստղ Գրայմսի հետ բաժանվելը, վեճեր քաղաքական գործիչների հետ և թոշակի անցնելու մասին մտքեր, այս ամենը և ոչ միայն՝ տեղավորվում է նրա 2021-ում։

Ամբողջ տարվա ընթացքում Մասկի հարստությունն աճել է, քանի որ Tesla-ի բաժնետոմսերն աճել են 39%-ով, իսկ SpaceX-ի գնահատականը բարձրացել: 2021 թվականի նոյեմբերին նա նույնիսկ դարձավ պատմության առաջին մարդը, ում կարողությունը գնահատվում էր 300 միլիարդ դոլար, սակայն դա երկար չտևեց։ Tesla-ի բաժնետոմսերի գինը շուտով կտրուկ ընկավ, քանի որ Մասկը Twitter-ում հարցում էր հրապարակել այն մասին, թե արդյոք նա պետք է վաճառի իր բաժնետոմսերի մի մասը: Դրանից հետո ձեռնարկատերը մեկ գիշերվա ընթացքում կորցրել է մի քանի միլիարդ դոլար։ 

2021 թվականին Մասկը կրկին զբաղեցրեց առաջին տեղը ամենահարուստ միլիարդատերերի ցանկում և կրկնեց իր ռեկորդը։ 

2. Գաուտամ Ադանի

Երկիր՝ Հնդկաստան
Կարողությունը՝ 81,1 միլիարդ դոլար
2021թ. աճը՝ + 52,5 միլիարդ դոլար

2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

Աճող ներդրողների շնորհիվ հնդկական BSE SENSEX ինդեքսն աճել է 23%-ով: Արդյունքում աշխարհի 10 ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Ադանին։ Նրա Adani Group-ը ներգրավված է ենթակառուցվածքների զարգացման, հումքի մատակարարման, էլեկտրաէներգիայի արտադրության և անշարժ գույքի ոլորտում:

2021 թվականին Adani Gas ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 400 տոկոսով, Adani Transmission էներգետիկ ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 330 տոկոսով, իսկ Adani Enterprises ընկերության բաժնետոմսերի արժեքը՝ 250 տոկոսով:

3. Լարի Փեյջ

Երկիր՝ ԱՄՆ
Կարողությունը՝ 126,3 միլիարդ դոլար
2021թ. աճը՝ + 49,1 միլիարդ դոլար

2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

2021 թվականին Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի բաժնետոմսերն աճեցին 71%-ով: «GOOGL-ի տակ բաժնետոմսերը ակնհայտորեն ամենահայտնին են ներդրողների շրջանում: Աշխարհի խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի մեջ դրանք ամենաքիչ հակասականն են»,- հաճախորդներին ուղղված զեկույցում գրում է JPMorgan ֆինանսական վերլուծաբան Դագ Անմութը: Սա լավ նորություն է Լարի Փեյջի համար, ով հիմնադրել է Google-ը 1998 թվականին Սթենֆորդի ասպիրանտ Սերգեյ Բրինի հետ: Փեյջը շարունակում է մնալ Alphabet-ի գլխավոր բաժնետերերից և տնօրենների խորհրդի անդամներից։

4. Լարի Էլիսոն

Երկիր՝ ԱՄՆ
Կարողությունը՝ 135,7 միլիարդ դոլար
2021թ. աճը՝ + 47,5 միլիարդ դոլար

2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

2021 թվականին երկու գործոն նպաստեց Oracle-ի հիմնադիր, նախագահ և տեխնիկական տնօրեն Լարի Էլիսոնի կարողության աճին: Նախ, ծրագրային ապահովման արտադրող Oracle-ի բաժնետոմսերն աճել են 61%-ով:

Երկրորդ՝ Էլիսոնը շահեց Tesla-ի բաժնետոմսերի աճից, քանի որ նրա մասնաբաժինը մեծությամբ երկրորդն է Իլոն Մասկի բաժնետոմսերից հետո։ 2018 թվականից Էլիսոնը եղել է նաև ընկերության տնօրենների խորհրդում: Միլիարդատիրոջն է պատկանում Tesla-ի բաժնետոմսերի մոտավորապես 1,5%-ը, որոնց արժեքը 2021 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ գերազանցել է 15 միլիարդ դոլարը։

5.Սերգեյ Բրին

Երկիր՝ ԱՄՆ
Կարողությունը՝ 121,7 միլիարդ դոլար
2021թ. աճը՝ + 46,7 միլիարդ դոլար

2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

Google-ի երկրորդ հիմնադիրը տեսադաշտից դուրս է մնացել այն պահից, երբ նա և Փեյջը լքեցին ընկերությունը 2019 թվականին: Այնուամենայնիվ, Բրինը շարունակում է մնալ Alphabet-ի տնօրենների խորհրդում։ Ներկայումս նա մշակում է հաջորդ սերնդի հսկա դիրիժաբլ արտադրող LTA Research and Exploration-ը: Բրինը 2017 թվականից ի վեր առաջին անգամ վաճառեց իր բաժնետոմսերը Alphabet-ին։ Այնուամենայնիվ, Բրինը դեռևս պահպանում էր բավականաչափ բաժնետոմսեր՝ իր կարողությունը մի քանի տասնյակ միլիարդ դոլարով ավելացնելու համար՝ Google-ի մայր ընկերության բաժնետոմսերի արագ աճող գնի պայմաններում:

6. Բեռնար Առնո

Երկիր՝ Ֆրանսիա
Կարողությունը՝ 193,9 միլիարդ դոլար
2021թ. աճը՝ + 43 միլիարդ դոլար

2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

2021 թվականին ֆրանսիացի միլիարդատերը մի կարճ ժամանակահատված աշխարհի ամենահարուստ մարդն էր՝ LVMH ընկերությունների խմբի արժեքի կտրուկ աճի ֆոնին: Սակայն հետո Ջեֆ Բեզոսն ու Իլոն Մասկը շրջանցեցին նրան։ Բեռնար Առնոն ներկայումս զբաղեցնում է երրորդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։ LVMH-ի բաժնետոմսերը 2021 թվականին աճել են 29%-ով, ինչը պայմանավորված է շքեղ ապրանքների նկատմամբ սպառողների մեծ պահանջարկով: LVMH ընկերությունների խմբին են պատկանում Louis Vuitton նորաձևության տունը, Moët շամպայն արտադրողը և Hennessy կոնյակի տունը, ինչպես նաև այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Fendi, Christian Dior և Givenchy:

7. Սթիվ Բալմեր

Երկիր՝ ԱՄՆ
Կարողությունը՝ 107,5 միլիարդ դոլար
2021թ. աճը՝ + 32,3 միլիարդ դոլար

2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

Բալմերի բասկետբոլային ակումբի՝ Los Angeles Clippers-ի արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 20%-ով, բայց դա չէ հիմնական պատճառը, որ միլիարդատերը դարձել է տասնյակ միլիարդավոր դոլարների սեփականատեր: Սթիվ Բալմերը 2000-2014 թվականներին աշխատել է որպես Microsoft-ի գործադիր տնօրեն: Microsoft-ի բաժնետոմսերը 2021 թվականին աճել են 57%-ով, քանի որ ներդրողներին դուր է եկել ընկերության եկամուտների և շահույթի բարձր տեմպը:

8. Չժան Յիմինգ

Երկիր՝ Չինաստան
Կարողությունը՝ 59,4 միլիարդ դոլար
2021թ. աճը՝ + 31,7 միլիարդ դոլար

2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

2012 թվականին Չժան Յիմինգը հիմնել է ByteDance-ը, որը մշակել է աշխարհում հայտնի TikTok հավելվածը։ Հենց TikTok-ի շնորհիվ է, որ չինացի գործարարը իր հայրենակիցների համար դժվարին տարում մտել է աշխարհի 10 ամենահարուստ միլիարդատերերի ցանկ։

2021 թվականին Չինաստանի ամենահարուստ գործարարներից շատերը ստիպված եղան լքել ղեկավար պաշտոնները իրենց ընկերություններում և միլիարդավոր դոլարներ կորցրին ՉԺՀ-ի իշխանությունների՝ չինական արդյունաբերության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու որոշման պատճառով: Բացի այդ, չինական անշարժ գույքի շուկայում սկսվող ճգնաժամի հետ կապված մտահոգությունները վախեցրել են ներդրողներին: 2021 թվականի մայիսին Չժանը հեռացավ ByteDance-ի գործադիր տնօրենի պաշտոնից, իսկ նոյեմբերին՝ այս մասնավոր չինական ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից։ Ներկայումս Ժանգին է պատկանում ByteDance-ի մոտավորապես 22%-ը:

9. Ռոբին Զենգ

Երկիր՝ Հոնկոնգ
Կարողությունը՝ 57,6 միլիարդ դոլար
2021թ. աճը՝ + 26,8 միլիարդ դոլար

2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

Էլեկտրական մեքենաների լիթիում-իոնային մարտկոցների աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը՝ Contemporary Amperex Technology (CATL) ընկերության բաժնետոմսերն աճեցին 58%-ով: CATL-ի հաճախորդների թվում են BMW, Volkswagen և Geely ավտոարտադրողները: Բացի այդ, հաղորդվում է, որ ամերիկյան էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը նույնպես գնում է CATL մարտկոցներ:

2011 թվականին հիմնադրված Ռոբին Զենգի ընկերությունը Չինաստանի էլեկտրամոբիլների արագ զարգացող արդյունաբերության առաջատարներից մեկն է։

10. Բիլ Գեյթս

Երկիր՝ ԱՄՆ
Կարողությունը՝ 139,2 միլիարդ դոլար
2021թ. աճը՝ + 18,9 միլիարդ դոլար

2021-ի աշխարհի 10 ամենից շատ հարստացած միլիարդատերերը․Forbes

Բիլ Գեյթսի համար դժվար տարի էր. սկզբում ամուսնալուծություն, իսկ հետո հանրության կողմից քննադատությունների տարափ՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի և գրասենյակային հին սիրավեպի համար: «Չեմ կարող ժխտել, որ այս տարին ինձ համար անձնական մեծ տխրության տարի էր», — վերջերս գրել է Գեյթսը` ամփոփելով տարին բլոգի գրառման մեջ: «Փոփոխություններին հարմարվելը երբեք հեշտ չէ, ինչ էլ որ այն լինի», — ավելացրել է միլիարդատերը:

Այնուամենայնիվ, ֆինանսական տեսանկյունից Գեյթսը լավ վիճակում է: Թեև նա 30 տարվա ընթացքում առաջին անգամ չզբաղեցրեց Ամերիկայի Forbes-ի 400 ամենահարուստ մարդկանց առաջին և երկրորդ տեղը, ինչպես նաև իր նախկին կնոջը՝ Մելինդային, առնվազն 6,2 միլիարդ դոլար արժողությամբ ունեցվածք տվեց։

2021 թվականի հունվարի 1-ի համեմատ Գեյթսը հարստացել է գրեթե 19 միլիարդ դոլարով: Միլիարդատերը դրա մեծ մասը պարտական ​​է իր ներդրումային պորտֆելի բարձր եկամտաբերությանը, որը ներառում է Microsoft-ի բաժնետոմսերը և այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Republic Services-ը և Berkshire Hathaway-ը:

Իսկ ինչքա՞ն եք Դուք հարստացել 2021-ին 🧐

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները