Կառավարության որոշմամբ «Էմ Դի Սի Էլ Թեքնոլոջի Ինջինիըրնինգ» ՍՊԸ ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:
Ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի/բժշկական կոնսոլների արտադրության ոլորտում։ Ծրագրի ընթացքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` շուրջ 150 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:
Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 300 քմ արտադրական տարածք:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։