Հետախուզման մեջ գտնվող Thodex կրիպտոարժույթի բորսայի գործադիր տնօրենը ձերբակալվել է Ալբանիայում։ Ֆարուք Ֆաթիհ Օզերը հայտնվել էր Ինտերպոլի Կարմիր ցուցակում և դարձել աշխարհի ամենափնտրվող մարդկանցից մեկը։
Նրան ձերբակալել են Thodex բորսայի անսպասելի փակման պատճառով, ինչի արդյունքում հարյուր հազարավոր հաճախորդներ կորցրել են մուտքը դեպի իրենց հաշիվները։ Առկա տվյալներով՝ զոհ է դարձել 390 հազար մարդ, իսկ ներդրողների ընդհանուր վնասը գնահատվում էր 2 մլրդ դոլար։
Ինտերպոլը հայտնել է, որ Օզերին Թուրքիա վերադարձնելու գործընթացն արդեն սկսվել է։ Նրան սպառնում է դատավարություն. տեղի դատախազները, ըստ լուրերի, պատրաստվում են մեղադրյալին դատապարտել 40564 տարվա ազատազրկման։
2017 թվականին հիմնադրված Thodex-ը կտրուկ դադարեցրեց առևտուրը 2021 թվականի ապրիլին՝ վկայակոչելով չճշտված արտաքին ներդրումները, որոնք պահանջում էին չորսից հինգ օր դադար առևտրում: Դրանից մեկ օրանց, Օզերը հայտարարեց, որ ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել առևտուրը կիբերհարձակումների պատճառով, սակայն պնդել է, որ հաճախորդների միջոցներն ապահով են և խոստացել է շուտով վերադարձնել գումարը ներդրողներին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։