17-ամյա նիգերացին աղբից ռոբոտ է պատրաստել

Վերջին լուրերը
17-ամյա նիգերացին աղբից ռոբոտ է պատրաստել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

17-ամյա նիգերացի Իսա Ավուալ Բարդեն ինքնուրույն կարողացել է պատրաստել ռոբոտ, որն աշխատում է հեռակառավարվող էկզոկմախքով։

Մարդու հասակով դրոիդն ունի տպավորիչ տեսք, նրա աչքերը փայլում են, նա կարող է շարժել ձեռքերը և նույնիսկ վերցնել ու տեղափոխել առարկաներ: Բացի այդ, ռոբոտը կարող է կրկնօրինակել այն մարդու մարմնի շարժումները, ով վերահսկում է իրեն։

- Advertisement -
17-ամյա նիգերացին աղբից ռոբոտ է պատրաստել

«Գյուտարարը» պատմել է, որ «թղթե մարդուն» պատրաստել է 2 տարվա ընթացքում՝ զրոյական ներդրումներով։ Բոլոր անհրաժեշտ մասերը Իսան վերցրել է աղբի մեջից, իսկ մարտկոցներն ու էլեկտրաշարժիչը նրան նվիրել է հորեղբայրը։ Այսպիսով, ստվարաթղթից, շշերից ու խցաններից ստեղծվել է ռոբոտ-մանիպուլյատորը։

17-ամյա նիգերացին աղբից ռոբոտ է պատրաստել

Արհեստական ​​ինտելեկտի և ռոբոտաշինության ազգային կենտրոնից երիտասարդ ինժեներն արդեն տեղի հաստատությունում վերապատրաստվելու առաջարկ է ստացել։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները