10Web հայկական ընկերությունը թողարկել է 10Web Booster գործիքը, որը հնարավորություն է տալիս ավտոմատ օպտիմիզացնել ցանկացած հոսթինգում գտնվող վեբ կայքերը։
Նոր գործիքի միջոցով օպտիմիզացված կայքը կարող է մտնել աշխարհի ամենաարագ բեռնվող կայքերի լավագույն 1%-ում՝ բարելավելով այցելուների փորձը, ավելացնելով կոնվերսիայի գործակիցը և հասնելով շատ ավելի բարձր դիրքերի Google-ում։
10Web Booster-ն այժմ ներկայացված է Product Hunt հարթակում։ Գործիքի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։
ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։