Հայկական 10Web ընկերությունը ProductHunt-ում գործարկել է 10Web Website Builder API նոր գործիքը։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր լինքդինյան էջում։
Նոր գործիքը պրոֆեսիոնալ կայքերի ստեղծումը հասանելի է դարձնում ցանկացած SaaS ընկերության եւ գործակալության համար։ Այն վայրկյանների ընթացքում տեքստային նկարագրությունից ստեղծում է ամբողջապես ֆունկցիոնալ WordPress կայք՝ հոսթինգի ենթակառուցվածքով, օպտիմիզացված հեռախոսների եւ օնլայն առեւտրի (eCommerce) համար։
API-ն ապահովում է կայքերի ակնթարթային ստեղծում (կառուցվածք, տեքստ, պատկերներ), WooCommerce-ի հիմքով աշխատող օնլայն առեւտրի կայքեր՝ պատվերների եւ վճարումների կառավարմամբ և White-label drag-and-drop խմբագրիչ։