10 ամենապահանջված մասնագիտությունները՝ 100 հզր դոլարից բարձր աշխատավարձով

Վերջին լուրերը
10 ամենապահանջված մասնագիտությունները՝ 100 հզր դոլարից բարձր աշխատավարձով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխատանքի որոնման Ladders ծառայությունը հրապարակել է $100հզր և ավելի աշխատավարձով առավել պահանջված մասնագիտությունների ցանկը: Ամենահեռանկարային ոլորտների մեջ են հայտնվել, իհարկե, տեխնոլոգիաները, բայց դրանից զատ այնտեղ. է նաև առողջապահության ոլորտը:

Ladders-ի հետազոտության արդյունքները հրապարակել է CNBC-ն: Վարկանիշային աղյուսակը կազմողի խոսքերով՝ բարձր աշխատավարձ ունենալու համար հարկավոր չէ երեք տարուց ավել աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան: «Այսօր համակարգչային գիտությունների ֆակուլտետների շրջանավարտները կարիերայի սկզբում $100 հազարից ավել են», — հայտարարել է Ladders-ի հիմնադիր և կարիերայի փորձագետ Մարկ Սենեդելլան:

Ladders-ը նշել է այն 10 մասնագիտությունները, որոնք ամենից պահանջվածն են 2023 թվականին և $100 հզրից ավել աշխատավարձ ունեն:

  • ծրագրային ապահովման ինժեներ (Software engineer),
  • ավագ ծրագրային ապահովման ինժեներ (Senior software engineer),
  • նախագծերի ղեկավար,
  • կլինիկական հոգեբան,
  • համակարգի ինժեներ (System engineer),
  • կլինիկական սոցիալական աշխատող (Licensed clinical social worker),
  • ատամնաբույժ,
  • ծրագրի ղեկավար,
  • բժշկասանիտարական առաջնային օգնության բժիշկ (Primary care physician),
  • հոգեբույժ:

    Սակայն վերը նշված ոչ բոլոր մասնագիտություններն են երաշխավորում $100 հզր աշխատավարձ: Օրինակ, ԱՄՆ-ում սոցաշխատողը միջինում ստանում է $61 776, հայտնում է Indeed-ը:

    Չնայած դրան՝ Ladders-ի հետազոտության համաձայն՝ ցանկում ներկայացված մասնագիտությունների մեկնարկային աշխատավարձը սկսվում է $100 հազարից: Սա խոսւոմ է այն մասին, որ շատ ընկերություններ չունեն անհրաժեշտ մասնագետներ, այդ իսկ պատճառով բարձրացնում են աշխատավարձը որակյալ կադրեր ներգրավելու նպատակով:

    Ներկայացված պաշտոններից որոշները ենթադրում են հեռավար կամ հիբրիդային աշխատանք: Ladders-ի հետազտությունը ցույց է տվել նաև, որ ամենաբարձր աշխատավարձ ստացող օնլայն աշխատողները ծրագրավորողներն ու մենեջերներն են:

    Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
- Advertisement -
10 ամենապահանջված մասնագիտությունները՝ 100 հզր դոլարից բարձր աշխատավարձով
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները