1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումը կազատվի պետական տուրքից

Վերջին լուրերը
1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումը կազատվի պետական տուրքից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարության որոշմամբ 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումը կազատվի պետական տուրքից: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Փոփոխությամբ առաջարկվում է`մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումն ազատել պետական տուրքից։

- Advertisement -
1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումը կազատվի պետական տուրքից

Քերոբյանը նշել է, որ դա պետության վրա տարեկան ընդամենը 100 մլն դրամ կնստի, սակայն, փոփոխության տնտեսական օգուտը մեծ կլինի և խթան կհանդիսանա ՓՄՁ-ների համար՝ նշելով, որ վերջերս հանդիպում է ունեցել բիզնես ոլորտի որոշ ներկայացուցիչների հետ և մաքսատուրքի հետ կապված բողոքներ է լսել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է ամեն ինչ անել արտահանմանը միտված տնտեսության համար, որպեսզի արտահանողի համար խոչընդոտները քիչ լինեն:

1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումը կազատվի պետական տուրքից
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները