Գիտնականներն ապացուցել են, որ Super Mario Odyssey-ն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ

Վերջին լուրերը
Գիտնականներն ապացուցել են, որ Super Mario Odyssey-ն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գերմանիայում կատարված ուսումնասիրությունը (հրապարակված Frontiers in Psychiatry ամսագրում) ցույց է տվել, որ տեսախաղերը արդյունավետ գործիք են դեպրեսիայի դեմ պայքարում։

Վեցշաբաթյա փորձի համար 46 հոգի մեծ դեպրեսիվ խանգարումով (նաև հայտնի է որպես կլինիկական դեպրեսիա) ընտրվել և բաժանվել են երեք խմբի։

  • Առաջին խմբի մասնակիցները (16 հոգի) նախընտրել են բուժման ավանդական մեթոդները (դեղորայք, հոգեթերապիա)։
  • Երկրորդի ներկայացուցիչները (16 հոգի) դիմել են ճանաչողական ուսուցման հատուկ համակարգչային ծրագրին՝ CogPack։
  • Երրորդ խմբի անդամները (14 հոգի) պարբերաբար խաղացել են 3D արկածային Super Mario Odyssey-ն Nintendo Switch-ում:
- Advertisement -
Գիտնականներն ապացուցել են, որ Super Mario Odyssey-ն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ

Հետազոտության սկզբում և վերջում մասնակիցներն անցել են դեպրեսիվ ախտանիշների (Beck Depression Inventory), ճանաչողական մարզմանը մասնակցելու մոտիվացիայի և տեսողական կարճաժամկետ հիշողության (Wechsler Memory Inventory) գնահատումները:

Գիտնականներն ապացուցել են, որ Super Mario Odyssey-ն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ

Հետազոտության արդյունքների համաձայն՝ նրանք, ովքեր խաղացել են Super Mario Odyssey, ցույց են տվել դեպրեսիայի ախտանիշների գրեթե կրկնակի նվազում, մինչդեռ մյուս երկու խմբերում բարելավումները այնքան էլ նշանակալի չեն եղել:

Երրորդ խմբի մասնակիցները նույնպես ցուցաբերեցել են աճող մոտիվացիա, մինչդեռ տեսողական-տարածական հիշողության միավորների ամենամեծ բարելավումը տեղի է ունեցել CogPack-ի օգտագործողների կողմից:

Հետազոտության հեղինակները՝ Մորից Բերգմանի գլխավորությամբ, նշել են, որ փորձի արդյունքների վրա կարող էին ազդել ընտրանքի փոքր չափը և թեստի նպատակի վերաբերյալ մասնակիցների իրազեկությունը:

Չնայած խառը արդյունքներին, հետազոտողները եզրակացրել են, որ երբ զուգակցվում են ավանդական մեթոդների հետ, տեսախաղերը կարող են լինել ծախսարդյունավետ և արդյունավետ միջոց կլինիկական դեպրեսիայի բուժման համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները