-0.9 C
Yerevan
Wednesday, February 1, 2023

Ապրիլ նախաձեռնությունը հետամուտ է զարգացնել գիտությունը. նվիրի՛ր մեկ օրվա եկամուտդ

Վերջին լուրերը

Ապրիլ նախաձեռնությունը հետամուտ է զարգացնել գիտությունը. նվիրի՛ր մեկ օրվա եկամուտդ
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Ի՞նչ է անում մեզնից յուրաքանչյուրը ապրիլի 24-ին, բացի Ծիծեռնակաբերդ գնալուց և անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելուց…

Այս հարցի պատասխաներից մեկը Ապրիլ նախաձեռնությունն է: Հեղինակը՝ Արմեն Ադամյանը, հերթական ապրիլ 24-ին, երբ ծաղիկ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքում, ինքն իրեն հարց ուղղեց՝ «ի՞նչ ենք անում երկրի հզորացման համար»:

«Երկիրը ուժեղացնելու համար ծաղիկ դնելը քիչ է, մենք պետք է հավելյալ արժեքներ ստեղծենք: Անցյալ տարի, ապրիլի 24-ին աշխատեցինք և այդ օրվա ամբողջ հասույթը տրամադրեցինք ՈՄԱ կազմակերպությանը։ Եւ որոշեցինք, որ մեր աշխատած մեկ օրը նվիրենք մեր երկրի ուժեղացմանը՝ ի հիշատակ մեր նախնիների, մեր ցեղասպանված քույրերի և եղբայրների»,- ասաց Արմեն Ադամյանը:

Արմեն Ադամյանը նաև «Էսթերոքս» ընկերության տնօրենն է և անցյալ տարի այս նախագծին մասնակցել է միայն իրենց կազմակերպությունը: Աշխատակիցները կամավոր են միացել, իսկ արդեն այս տարի մոտ քառասուն կազմակերպություն է միացել: Նրանք իրենց աշխատանքի մեկ օրը նվիրաբերում են նախաձեռնությանը:

«Երբ յուրաքանչյուրս գնում է աշխատանքի ու ստանում ենք աշխատավարձ, իսկ կազմակերպություններն ունենում են շահույթ, մենք առաջարկում ենք մեկ օրվա եկամուտը նվիրել երկիրը ուժեղացնող նախագծին: Երկրի հզորացում ասելով, ամեն մեկս իր նպատակներն ու պատկերացումներն ունի: Օրինակ ես երկրի հզորացումը պատկերացնում եմ ռազմարդյունաբերությամբ, մյուսը առողջապահությամբ, երրորդը կրթությամբ, իսկ մեկ ուրիշն էլ դիվանագիտությամբ: Որոշեցինք այս ամենով օգտակար լինել և այս ոլորտները միավորել գիտության շուրջ»,- ասաց Արմեն Ադամյանը:

Ապրիլ նախաձեռնությունը հետամուտ է զարգացնել գիտությունը. նվիրի՛ր մեկ օրվա եկամուտդ

Ապրիլ նախաձեռնության շուրջ են միավորվել գիտական նախագծերը և տարբեր կազմակերպությունների խնդրել են, որ այս հարցում իրենց օգնեն:  Ադամյանը վստահեցնում է, որ հասույթը տրամադրելու են գիտությանը, քանի որ կարծում են, որ գիտության մեջ արված նվիրատվությունը ներդրում է ապագայի համար, ինչն է  իր հերթին վերադարձվելու է ու ավելի լավ տարբերակով: 

Գիտությանը վերաբերող հինգ նախագծերը քննարկել են Գիտուժ նախաձեռնության հետ, մշակելուց հետո ներկայացրել են Rearmenia-ին, դա էլ իր հետազոտությունն է կատարել, որից հետո միայն նախագծերը տեղադրել են կայքում՝ համագործության բաժնում:

Հինգ գիտական նախագծերն են՝

Rearmenia կայքի համագործության բաժնում կա «Ապրիլ նախաձեռնություն», որտեղ մանրամասն ներկայացված են այս բոլոր նախագծերը և մարդիկ իրենց ցանկությամբ կարող են ընտրել դրանցից որևէ մեկը և օնլայն հարթակի միջոցով ֆինանսավորել այդ գիտական նախագծերը: 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները