19.1 C
Yerevan
Thursday, June 8, 2023

АirBaltic-ը թռիչքներ կկատարի Ռիգայից Երևան

spot_imgspot_img
Վերջին լուրերը
АirBaltic-ը թռիչքներ կկատարի Ռիգայից Երևան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

АirBaltic ավիաընկերությունն ամռանը կսկսի նոր չվերթեր Ռիգայից դեպի Երևան, տեղեկանում ենք breakingtravelnews.com-ից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

Ավիաընկերության գործադիր տնօրեն Մարտին Գաուսը նշել է, ավիաընկերությունը մտադիր էր դեպի Երևան թռիչքներ մեկնարկել դեռևս պանդեմիայից առաջ։

«Այժմ կարող ենք չվերթեր առաջարկել դեպի Հայաստանի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ»,-ասել է նա։

Գաուսը նաև հավելել է, որ ճամփորդությունների ինդուստրիայի վերականգնմանը զուգահեռ իրենց ընկերությունը կկարողանա ավելի շատ ուղղություններ առաջարկել ճանապարհորդներին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img