-0.9 C
Yerevan
Wednesday, February 8, 2023

PyData Yerevan 2022. Երևանում կանցկացվի տվյալագիտության՝ տարվա ամենամեծ միջոցառումը

Կազմակերպիչներ՝ American University of Armenia, AUA Akian College of Science and Engineering
Երբ՝
 օգոստոսի 12-13
Որտեղ՝ American University of Armenia

Միջոցառման մասին․

PyData-ն տվյալագիտության՝ աշխարհում ճանաչված համաժողով է, որն այս տարի Երևանում կանցկացվի առաջին անգամ։

Միջոցառումը կունենա հիմնական բանախոս, կլինեն ելույթներ, քննարկումներ, համայնքային միջոցառումներ։

Մասնակիցները հնարավորություն կունենան տվյալների գիտության նոր հորիզոններ բացահայտելու, հայտնի փորձագետների հետ շփման, գաղափարների փոխանակման և մեծ համայնքի անդամ դառնալու։

2-օրյա միջոցառումը կմիավորի տվյալների գիտության ոլորտի ավելի քան 40 տեղական և միջազգային տիտանների, ովքեր կկիսեն իրենց վարպետությունն ու փորձը տարբեր նիստերի միջոցով, որոնք բաղկացած կլինեն գրավիչ զրույցներից և գործնական ձեռնարկներից՝ տվյալների կառավարման, վերլուծության, վիզուալիզացիայի և մշակման առաջադեմ պրակտիկայի վերաբերյալ:

PyData Yerevan 2022-ի մասնակցության տոմսեր կարող եք ձեռք բերել այս հղումով։ Իսկ հավելյալ տեղեկատվություն կգտնեք միջոցառման պաշտոնական կայքում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ