Ձեր սմարթֆոնի կողպէկրանին շուտով կարող է ավելի շատ գովազդ հայտնվել

Վերջին լուրերը
Ձեր սմարթֆոնի կողպէկրանին շուտով կարող է ավելի շատ գովազդ հայտնվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սմարթֆոնների կողպէկրանին ավելի շատ գովազդ կհայտնվի Glance ստարտափի շնորհիվ, գրում է TechCrunch-ը։ 

Glance ստարտափը գործակցում է ԱՄՆ օպերատորների հետ՝ հեռախոսի էկրանին գովազդ ցուցադրելու հարթակ գործարկելու համար: Իր հերթին Glance-ը պատկանում է գովազդային հսկա InMobi Group-ին, որի կարողությունը  գնահատվում է 2 միլիարդ դոլար: Հեղինակները կարծում են, որ նոր գովազդային հարթակի ներդրումը կարող է փոխել սմարթֆոնների շուկան։ Ծառայությունն արդեն առկա է ասիական շուկայում՝ մոտավորապես 400 միլիոն սարքի վրա:

Ըստ աղբյուրների՝ ծառայությունը համապատասխան գովազդ կցուցադրի Android հեռախոսների էկրաններին։ Հեղինակները նշում են, որ նախագծի մեկնարկը կարող է տեղի ունենալ երկու ամսից։ Փորձագետների կարծիքով, Ամերիկայի տարածաշրջանում սմարթֆոնների շուկան դեռևս մեծ ազդեցություն ունի օպերատորների կողմից, որոնք վերահսկում են սարքերի վաճառքի մեծ մասը: Սովորաբար սարքերը վաճառվում են զեղչով՝ կապի որոշակի սակագնով։

Ըստ TechCrunch-ի, ապագայում նմանատիպ գովազդներ կարող են հայտնվել Apple սմարթֆոններում։ Դա պայմանավորված է նրանով, որ Apple-ը հունիսին ներկայացրեց iOS 16-ը՝ կողպված էկրանը կարգավորելու առաջադեմ տարբերակներով և դրա մասին տեղեկատվությունը դիտելու նոր տարբերակներով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները