Իլոն Մասկը պատրաստվում է գործարկել AI չաթբոտի սեփական տարբերակը՝ TruthGPT-ն, այս մասին նա հայտնել է Fox News-ի հաղորդավար Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցի ժամանակ։
«Ես պատրաստվում եմ գործարկել մի բան, որը կոչում եմ TruthGPT, կամ առավելագույնս ճշմարտություն որոնող AI, որը փորձում է հասկանալ տիեզերքի բնույթը»,- մասնավորապես ասել է նա։
Նա կրկին քննադատել է Microsoft-ի կողմից աջակցվող OpenAI-ին՝ մեծ աղմուկ հանած ChatGPT-ն մշակած ընկերությանը, որը «AI-ին սովորեցնում է ստել» և նշել է, որ OpenAI-ն այժմ դարձել է «փակ», «շահույթ հետապնդող» կազմակերպություն, որը «սերտ կապված է Microsoft-ի հետ»:
Մասկը նշել է, որ բոտն անվտանգ է, քանի որ այս AI-ն ձգտելու է հասկանալ տիեզերքը և քիչ հավանական է, որ այն ոչնչացնի մարդկանց, քանի որ նրանք դրա հետաքրքիր մասն են:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է արհեստական ինտելեկտի վտանգներն ընդհանուր առմամբ՝ նշելով, որ այն «քաղաքակրթությունը ոչնչացնելու ներուժ ունի»։
Կարդացե՛ք նաև.
X.AI. Իլոն Մասկն արհեստական բանականության ոլորտի ընկերություն է հիմնել
Մասկը, Վոզնյակը և այլք կոչ են անում դադարեցնել հզոր նեյրոցանցերի փորձարկումները
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: