Կազմակերպիչ՝ Youth for Change NGO
Երբ՝ 2022թ․ փետրվարի 18, ժամը՝ 11:00–19:00
Որտե՞ղ՝ Armenia Marriott Hotel Yerevan
Միջոցառման մասին․
Չորրորդ տարին անընդմեջ «Երիտասարդները հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է GROW աշխատանքային էքսպոն։ Էքսպոն նպատակ ունի երիտասարդներին հնարավորություն տալ հանդիպելու շուկայում առկա ամենաժամանակակից և ամենապրոգրեսիվ կազմակերպություններին և հենց տեղում դիմել աշխատանքի։ Ամեն տարի GROW էքսպոն միավորում է շուրջ 2000 երիտասարդների, աշխատանք փնտրողների և երիտասարդ մասնագետների՝ լրացնելու աշխատող-աշխատատու կապի բացը։
Միջոցառմանը կմիանան շուրջ 30 գործատուներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, որոնց հետ երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալ, տեղեկանալ աշխատանքային հնարավորություններին, ինչպես նաև թողնել իրենց ինքնակենսագրականները։
Աշխատանքի տոնավաճառին կազմակերպությունների գրանցվելու համար սեղմե՛ք այստեղ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի միջոցով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։