Որտե՞ղ ես աշխատելու՝ Team2B-ում
Որտե՞ղ է Team2B-ն՝ Երվանդ Քոչար 8/8-ում
Աշխատանքի տեսա՞կը՝ Լրիվ դրույք
Մինչև ե՞րբ կարող ես դիմել՝ օգոստոս 1, 2022
Աշխատանքի նկարագրություն
Team2B-ն փնտրում է պատասխանատու և բանիմաց ՍՄՄ մասնագետի՝ մարքեթինգային թիմի հետ ամենատարբեր նախագծերն իրագործելու և սոցիալական մեդիայի գրագետ մարքեթինգն իրականություն դարձնելու համար։
Ի՞նչ է անելու SMM մասնագետը
- Մշակելու է կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն/ներ,
- Մշակելու է ամենամսյա կոնտենտ պլան/ներ,
- Կառավարելու է գովազդային հաշիվներն ու թիրախավորում է կատարելու,
- Մշակված կոնտենտ պլանի համաձայն՝ կատարելու է գրառումների հրապարակում,
- Ապահովելու է հետադարձ կապը մեկնաբանություններում և հաղորդագրություններում,
- Ներգրավվելու է գրավիչ և ստեղծարար վիզուալ կոնտենտների գաղափարների մշակմանը։
Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մասնագետը այս ամենը իրագործելու համար
- Թիմի հետ աշխատելու և անհրաժեշտ արդյունքը թիմի հետ ստանալու հմտություն,
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- SMM ռազմավարություն և կոնտենտ պլան ստեղծելու ունակություն,
- Հաճախորդների հետադարձ կապի հետ աշխատելու ունակություն,
- Գովադային հաշիվների հետ աշխատելու փորձ,
- Գրագետ թիրախավորում կատարելու հմտություն,
- Կատարված աշխատանքը վերլուծելու, եզրակացություններ կատարելու և դրանց հիման վրա հաշվետվություն կազմելու փորձ։
Ի՞նչ կստանա մասնագետը Team2B-ից
- Մրցունակ աշխատավարձ,
- Անընդհատ զարգանալու, նոր ոլորտներում փորձառություն ունենալու հնարավորություն,
- Կարիերան և կրթությունը զարգացնելու հնարավորություն,
- Մեծագույն պատմության մասը դառնալու հնարավորություն։
Ի՞նչ անել
Ուղարկել ինքնակենսագրականները և առկայության դեպքում պորտֆոլիոները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով «ՍՄՄ մասնագետ» արտահայտությունը։
հ․գ․ Ուղեկցող նամակը խրախուսվում է։
Team2B-ի մասին
Ավելին Team2B հարթակի մասին կարդացե՛ք կայքում՝ Օնլայն բիզնես կենտրոն – Team2B։
Team2B-ն սոցիալական մեդիայում՝