Սեպտեմբերին կկայանա «Հաւք» ԱԹՍ երկրորդ մրցույթը

Կազմակերպիչ՝ «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ» , Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)
Երբ՝
 2022թ․ սեպտեմբերի 10-11
Որտե՞ղ՝ 
Լոռի, Լեռնապատ

Մրցույթի մասին

2022թ․ սեպտեմբերի 10-ին և 11-ին տեղի կունենա երկրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթը, հայտնում է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»-ը։ Մրցույթը կանցկացվի երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Առաջադրվող խնդիրները կլինեն պարզ, միջին և բարդ։ Այս տարի մրցույթի առաջադրաքներ են ընտրվել՝

  • Տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում
  • Փաթեթի առաքում
  • Հեղուկ նյութերի սփռում։

Մասնակցության հայտերը ընդունվում են ս․թ․ ապրիլի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում հետևյալ հղումով՝ https://forms.gle/tvQbmeFgDeh1gqaR9։

Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ․ հասցեին՝ info@karenvardanyan.org :

Կազմակերպիչները բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում են միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում և աջակցել Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ