«QA» անվճար դասընթացի հնարավորություն Գյումրիում

Կազմակերպիչ՝ EIF և GTC
Տևողություն՝
 6 ամիս
Ձևաչափ՝
լսարանային

Ծրագրի մասին

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպում են «QA» (Quality assurance) դասընթաց:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն «QA»-ը մի քանի փուլերով.

  • Ծրագրային ապահովման փորձարկման հիմունքներ,
  • SDLC-ի փորձարկում,
  • Թեստավորման տեխնիկա,
  • Թեստի ձևավորում և կառավարում:

Ո՞վ կարող է մասնակցել․
15 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր ունեն գիտելիքներ մաթեմատիկայից։

Ծրագրավորման նախնական գիտելիքների առկայությունը ցանկալի է:


Դասընթացի մանրամասներ․
Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 22
Ծրագրի տևողություն՝ 6 ամիս
Դասընթացի արժեք՝ անվճար
Անցկացման վայր՝ ԳՏԿ


Ինչպե՞ս մասնակցել․
Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է․

  • մինչև ապրիլի 23-ը ներառյալ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ shorturl.at/ayBRV
  • մասնակցեն թեստավորմանը, որը կստուգի դիմորդի գիտելիքները և տրամաբանությունը:

Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 055 135558 հեռախոսահամարով:

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, կանանց և տղամարդկանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։ 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ