Փարիզում տեղի կունենա Vivatech-2022-ը․ ընդունվում են հայտեր

Կազմակերպիչ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Երբ՝ 
2022թ․ հունիսի 15-ից 18-ը
Որտե՞ղ
՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Միջոցառման մասին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2022թ․ հունիսի 15-ից 18-ը տեղի կունենա «Vivatech-2022» 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկել է «VivaTech-2022» ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը։

Ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և իրենց արտադրանքն ու լուծումները ներկայացնել այս հարթակում։ 

Մասնակցության հայտը հնարավոր է լրացնել մինչև 07.03.2022 թվականը՝ հետևյալ հղումով

«VivaTech»-ը Եվրոպայի ամենախոշոր միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է՝ ուղղված նորարարություններին և ստարտափներին: Ցուցահանդեսի թեմաներն են`բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ: Այն ամբողջ աշխարհից մեկ տեղում համախմբում է ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին:

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հղումով: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 590162:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ