Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը

Օptify-ը հայկական ստարտափ է, որը զբաղվում է Off-Page SEO ավտոմատացմամբ:

Ի՞նչ է սա նշանակում:

- Advertisement -

Նախ հասկանանք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Off-Page SEO-ն, և SEO-ն առհասարակ։

SEO (Search Engine Optimization) հայերեն՝ որոնողական համակարգերի օպտիմիզացում:

SEO-ն բավականին նոր մասնագիտություն է, այն իրենից ներկայացնում է բոլոր հնարավոր գործողությունները, որոնք կօգնեն ձեր վեբկայքը ավելի տեսանելի դարձնել որոնողական համակարգերի համար:

SEO-ն ունի 3 ճյուղ։

  • On-site SEO
  • Technical SEO
  • Off-Page SEO

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը

Ի՞նչ է Off-Page SEO-ն:

Որոնողական համակարգերի համար կարևոր չափման միավոր է ձեր backlink portfolio-ն. այսինքն, երբ վեբկայքերն են ձեր մասին «խոսում»։ Եթե Դուք ձեր վեբկայքում ունեք հոդված ենթադրենք ստարտափի մասին ու Forbes-ը իր հոդվածներից մեկում խոսում է ստարտափի ու ստարտափ բառի վրա «հղում» կա, սա Google-ի համար դրական ազդակ կհամարվի, քանի որ հանրաճանաչ Forbes-ը «խոսում է» ձեր վեբկայքի մասին, և ձեր՝ ստարտափի մասին հոդվածը առաջ կգա՝ հայտնվելով թոփ հորիզոնականում։

Off-Page SEO մասնագետի աշխատանքը այդպիսի հղումների ավելացումն է։

Վերադառնանք գործիքին՝ Optify

Ամեն ինչ սկսվել է, երբ հիմնադիրը՝ Գեորգին ինտերն էր ընկերություններից մեկում:

«Այդ ժամանակ աշխատանքի մեծ մասը լրիվ մեխանիկական էր։ Մի քանի հազար անգամ նույն գործողությունն էի անում. «Copy-paste-click» ցիկլ։ Երևի ցանկացած մարդ էլ 1000-րդ անգամից կսկսեր գոնե մտածել. «սա հնարավոր չէ՞ ավտոմատացնել»։ Ու այդ ժամանակ ինձ համար բացահայտեցի «mouse keyboard automation»-ը։ Դա շատ պարզ ավտոմատացման ձև է, որն ընդհանրապես ծրագրավորման գիտելիքներ չի պահանջում։ Գործողություները պետք է գրել հերթականությամբ ու ինքն անում է։

Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը
Optify-i հիմնադիր Գեորգի Մամաջանյան

Հետո արդեն խորացա հենց Off-Page SEO-ի մեջ, որովհետև SEO-ի ճյուղերից ամենաժամանակատարն է, իմ կարծիքով, ու շատ ավտոմատացումներ կարելի է հորինել այդ ոլորտում։
Աշխատանքից դուրս գալուց հետո տեսա Dexatel-ի հայտարարությունը, որ փնտրում են SEO մասնագետ, և մինչև դիմեցի ու կանչեցին՝ զուգահեռ արդեն ընդունվել էի Sygnoos որպես marketing strategist։ Dexatel-ի հարցազրույցի ժամանակ ասացի, որ կարող եմ «լինքեր բերել», հարցրին՝ ինչքա՞ն, ասացի՝ շատ»,- պատմում է Գեորգին:

Որոշ ժամանակ անց, նա առաջին պատվերն ընդունեց Dexatel-ից։ Dexatel-ը դարձավ իր առաջին ֆրիլանս աշխատանքը, իսկ հետագայում արդեն agency-ի առաջին գործընկերը, որի հետ աշխատում են առ այսօր։

«Dexatel-ից հետո սկսեցին հաճախորդներ դիմել արտերկրից՝ Սինգապուր, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան։ Ինչ-որ պահի գործն արդեն մենակ չէի հասցնում։ Սկզբում հիմնվեց անանուն agency, որը 8 ամիս առաջ ստացավ իր անունը «Saynine»: Agency-ի ու իմ անձնական փորձի շնորհիվ մենք ստեղծել ենք ու դեռ ստեղծում ենք ավտոմատացումներ, որոնք օգնում են հեշտացնել SEO աշխատանքը։ Հենց այս ավտոմատացումների ամբողջական տեսքը Optify-ն է։

Հիմա հետ գանք առաջին կետին. Optify-ը Off-Page SEO ավտոմատացման գործիք է»,- ասաց Գեորգին:

Ի՞նչ ասել է Off-Page SEO-ի ավտոմատացում

Ինչպես արդեն ասացինք՝ Off-Page SEO-ն բավականին ժամանակատար ու մեխանիկական աշխատանք է։ Այսպիսով, Optify-ով հնարավոր է կատարել դրա ամբողջական (մինչև 95%) ավտոմատացումը:

Հիմա, եթե փորձենք քայլերի վերածել Off-Page SEO-ն, կստանանք հետևյալ պատկերը.

1․ Գտնել բանալի բառեր,
2․ Գտնել համապատասխանող վեբկայքեր,
3․ Գտնել տվյալ կազմակերպությունում աշխատող կոնտակտ,
4․ Կապվել նրա հետ (մեյլ ուղարկել),
5․ Չպատասխանելու դեպքում ուղարկել կրկնակի նամակ (follow up)։

Ցանկացած Off-Page SEO ստրատեգիայի դեպքում, այն անցնում է նշված փուլերով։ Իսկ հիմա պատկերացրեք այս ամենի ավտոմատացրած տարբերակը։ Off-Page SEO-ի հիմնական ստրատեգիաները 3-ն են, որոնք իրենց հերթին ունեն 3 ենթաստրատեգիա։ Optify-ի թիմով ավտոմատացրել են 9-ն էլ՝ մինչև 95%-ով։

Տվյալ պահին գործիքը պատրաստ է և անցնում է թեստավորում, նախքան լայվ գնալը։

Կարդացե՛ք նաև՝ Digital Silk Road` Գյումրիում գործող ստարտափ, որը չինական շուկան հասանելի է դարձնում WeChat-ի միջոցով

Ովքե՞ր են Optify-ի հաճախորդները

Optify-ի հիմնական գործիքները դեռևս թեստավորման փուլում են, այսպիսով՝ տվյալ պահին հաճախորդներ չունեն։

Եթե փորձենք նկարագրել գնորդի տեսակը (buyer persona-ն).
1․ Մեծ ընկերությունների դեպքում՝ SEO մասնագետը,
2․ Միջին ընկերությունների դեպքում՝ Marketing Head-ը,
3․ Փոքր ընկերությունների դեպքում՝ հենց հիմնադիրը։

Optify-ը SaaS (Software as a service) հարթակ է, որը բաժանորդագրությամբ է (subscription):

Ինչպես է այն աշխատում

  • Հաճախորդն ընտրում է ստրատեգիան։
Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը
  • Ընտրում է, թե արդյո՞ք պատրաստվում է լինքերով փոխանակվել, թե՝ ոչ։
  • Եթե այո, ապա ընտրում է ուղիղ, թե՞ անուղղակի փոխանակում։
Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը
  • Այնուհետև, տրամադրում է իր 2 վեբկայքերի հղումները։
    Ընտրում է վեբկայքերի մետրիկաները, ու՞մ հետ կցանկանա համագործակցել ու մինչդեռ ընտրում է, Optify-ի սարդերը ուսումնասիրում են իրենց կայքը՝ գտնելու բոլոր էջերը և համապատասխան բանալի բառեր:
Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը

«Մենք նաև ունենք լրացուցիչ ֆիլտրներ. օրինակ՝ վեբկայքի այցելուների 10%-ից պակասը լինի Հնդկաստանից, 50%-ից ավելը՝ ԱՄՆ-ից կամ վեբկայքը ունենա pricing-ի էջ։

Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը
  • Երևի թե ամենակարևոր կետերից մեկը՝ ում ուղարկենք նամակը։ Ինչպես տեսնում եք, կարող եք նշել տարբեր մասնագետների ու մեկին չգտնելու դեպքում՝ ծրագիրը նամակը կուղարկի հաջորդին։ Ընտրում ենք մեր համար կարևոր էջերն ու բանալի բառերը։
Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը
  • Ընտրում ենք, թե որտեղից ենք պատրաստ լինք տալ։
  • Ընտրում ենք նամակի ձևը (template)։
  • Ընտրում ենք կրկնակի նամակի ձևը (follow up template)։
  • Թեստ ենք անում մեյլը։
  • Ընտրում ենք մեյլ ուղարկելու ժամերը։
Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը
  • Սեղմում ենք submit։

Վերջ. ձեր ամիսների աշխատանքը կատարված է։
Ձեզ մնում է միայն դրական արձագանքի դեպքում կատարել ձեր կողմից խոստացվածը»,- այսպես է Գեորգի Մամաջանյանը ներկայացնում Optify-ի աշխատանքի շղթան:

Հիմնական ավտոմատացման գործիքից բացի Optify-ն ունի այլ գործիքներ, որոնց նպատակը մրցակցելը չէ, այլ վստահ իմանալը, որ իրենց հաճախորդները ստիպված չեն օգտվել 2-րդ վճարովի գործիքից։

Optify-ի մրցակիցները

Optify-ն ունի երկու մրցակից՝ Semrush ու Pitchbox:
Pitchbox-ը ավտոմատացրել է 2 ստրատեգիա, իսկ Optify-ը՝ 9։
Semrush-ը չի հանդիսանում ուղիղ մրցակից, բայց նա էլ ունի 1 ավտոմատացրած ստրատեգիա, ինչով դարձել է անուղղակի մրցակից։

Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը

Մրցակցությունում հաջողելու հարցում ըստ հիմնադրի գլխավորը Saynine-ում կուտակած նեղ մասնագիտական փորձն է: «Նաև այս նեղ մասնագիտացման շնորհիվ է մեզ հաջողվում մրցակցել համաշխարհային շուկայում»,- ասաց Գեորգին: Իսկ Optify-ը արդեն Saynine-ի փորձի արդյունքն է։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Off-Page SEO-ի ժամանակատար ու մեխանիկական աշխատանքը մինչև 95%-ով ավտոմատացնում է Optify-ը
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում: