Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Երկար ծրագրավորման աշխատանքներից հետո դուք վերջապես ունեք ձեր բիզնեսը ներկայացնող վեբ-կա՞յքը։ Շնորհավորո՛ւմ եմ։

- Advertisement -

Բիզնեսի համար վեբ-կայք ունենալու հիմնական նպատակներից են ճանաչելիության բարձրացումը և նոր հաճախորդների ներգրավվումը։ Դուք կարող եք տարածել կայքը սոց․ ցանցերում, ուղարկել բոլոր ընկեր-ծանոթներին, ի վերջո գովազդ դնել։ Դա իհարկե շատ լավ է, սակայն միայն ժամանակավոր այցելությունների քանակ կավելացնի։ Երկարաժամկետ արդյունքների հասնելու համար պետք է հստակ օրգանիկ այցելություններ ավելացնել։

Կայքը տեսանելի դարձնելու և կայուն այցելություններ ունենալու  համար կա մեկ փորձված եղանակ՝ SEO (որոնողական համակարգերի օպտիմալացում): Եթե դուք առաջին անգամ եք լսում այս տերմինը, հոգ չէ՛, ես ձեզ կօգնեմ հասկանալ ինչ է SEO-ն, որտեղից և ինչպես սկսել 5 պարզ քայլերով։

Բայց նախ այն մասին, թե ինչ է SEO-ն։

Ի՞նչ է SEO-ն

Հիշեք բոլոր այն դեպքերը, երբ դուք սուպերմարկետում ինչ-որ ապրանք եք փնտրել։ Մտնում եք սուպերմարկետ, գնում եք ձեզ անհրաժեշտ ապրանքների շարքի մոտ։ Առաջին հերթին ուշադրություն են գրավում առաջին շարքում դրվածները, կարդում ենք ամենամեծ տառերով գրվածը, եթե այն մեզ գրավում է, վերցնում ենք և սկսում կարդալ բաղադրությունը կամ այլ մանրամասներ։ Ի վերջո, եթե ապրանքը համապատասխանում է ձեր բոլոր չափանիշներին, դուք այն գնում եք։ Նայո՞ւմ եք հետևում դրվածները։ Գուցե միայն այն դեպքում, երբ առաջին շարքում չեք գտնում այն, ինչ փնտրում եք։

Հիմա պատկերացրեք, որ ձեր էջը դա ապրանքն է, իսկ սուպերմարկետը՝ Google-ը, Yandex-ը կամ Bing-ը։ Բոլոր որոնողական համակարգերը որոնումների առաջին տասնյակում միշտ ցույց են տալիս այն էջերը, որոնք ամենապահանջված ու վստահելին են, հետո նոր մյուսները։ Google-ը դասավորում է էջերը հնարավորինս համապատասխանեցնելով որոնման նպատակին։

SEO-ի դերը այստեղ որոնողական համակարգերին ցույց տալն է, որ ձեր կայքը վստահելի է և ձեր էջերով որոշակի արժեք եք տալիս որոնողին։ Սակայն հայկական էջերի համար այս ալգորիթմները միշտ չէ, որ ճիշտ են աշխատում։ Խնդիրն այն է, որ ընդհանուր որոնումների համակարգում հայերեն որոնումները շատ քիչ տոկոս են կազմում, իսկ որոնման նպատակը հասկանալու համար պետք է, որ որոնողական համակարգերում որոշակի քանակի մարդիկ նույն բանը որոնեն ու մտնեն նույն էջը։ Եթե անգլերեն լավ օպտիմալացված բովանդակության համար Google-ի առաջին շարքերում հայտնվելու համար անհրաժեշտ է 1-5 ամիս, ապա հայկական էջերի համար այս ժամկետը սովորաբար երկարում է մի քանի ամսով։

Ինչպես արդեն հասկացանք, որոնման արդյուներում՝ SERP-ում հայտնվելը այնքան էլ հեշտ չէ․ դրան հասնելու համար մի շարք պահանջներ պետք է բավարարվեն։

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Որտեղի՞ց սկսել եթե նոր կայք ունեք և ցանկանում եք օրգանիկ այցելություններ ունենալ։

Եթե ձեր կայքը նոր է, ապա այս 5 կետերը լիովին բավարար են սկսելու համար։

1․ Հետևե՛ք կայքի «առողջությանը»

Կայքի արագությունը, էջերի քանակը, դրանց կառուցվածքը, կոդի ծավալը, UX/UI-ը, և էլի շատ գործոններ ազդում են ձեր կայքի «առողջության» վրա։

Եթե դուք և ձեր մրցակիցները ունեք միանման էջեր, դրանցից առաջինը Google-ում կհայտնվի ամենաարագ բացվող էջը։ Ստուգե՛ք ձեր կայքի արագությունը Google Speed Test գործիքով, որը բացի ձեր կայքի բացվելու տևողությունը վայրկյաններով տալուց, կցուցադրի նաև թե ինչ պատճառով է կայքը դանդաղում։ Պատճառները կարող են լինել մեծ ֆայլերն ու նկարները, շատ երկար էջը, ավելորդ CSS կոդը։

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Իհարկե, այս ամենը ոչ ծրագրավորողների համար կարող է անհասկանալի լինել, սակայն որոշ հարցեր դուք ևս կարող եք կարգավորել, հատկապես եթե կայքը CMS համակարգով է աշխատում։

Մյուս կարևոր գործոնը կայքում էջերի դասավորվածությունն է։ Սա հատկապես կարևոր է e-commerce կայքերի համար, որտեղ գործ ենք ունենում շատ կատեգորիաների և ապրանքների հետ։ Բոլոր հրապարակումները պետք է համապատասխանաբար դասավորել, տալ tag-եր կամ ներառել մեկ կատեգորիայի մեջ։ Այս դեպքում էջերը ճիշտ դասավորվում են sitemap-ում, և googlebot-ը շատ ավելի հեշտորեն է ինդեքսավորում էջերը։ Մի՛ մոռացեք ավելացնել breadcrumps, որը այցելուներին ցույց կտա կայքում անցած ճանապարհը։

Դեռ չունե՞ք HTTPS անվտանգության սերտիֆիկատ։ Շտապե՛ք ձեռք բերել։ Հակառակ դեպքում Google Chrome-ում ձեր կայքը կարող է բլոկավորվել և անհասանելի լինել մարդկանց, էլ չեմ ասում որոնումներում հայտնվելու մասին։

Համոզվե՛ք, որ կայքը նորմալ աշխատում է նաև բջջային տարբերակում։ Այժմ որոնումների մեծ մասը կատարվում է բջջային հեռախոսներով, իսկ եթե ձեր կայքը հարմարեցված չէ բջջայինի համար, ապա մոռացեք Google-ում բարձ դիրքերի մասին։

Մի մոռացել «Մեր մասին» և «Հետադարձ կապ» էջեր ստեղծել․ դրանք ևս կարևոր են, հատկապես տեղական (local) SEO-ի համար։

2․ Ընտրե՛ք ճիշտ բանալի բառեր, մետա նկարագրություն, վերնագրեր և ենթավերնագրեր, Ալտ (Alt) տեքստեր

Նույնիսկ եթե երբևէ չեք առնչվել SEO-ին, հավանականությունը մեծ է, որ լսել եք keyword կամ «բանալի բառ» արտահայտությունը։ Սա SEO-ի թերևս ամենակարևոր բաղկացուցիչն է։

Մինչև կայքում էջեր ստեղծելը, և նույնիսկ մինչև կայք և բիզնես սկսելը պետք է կատարել բանալի բառերի ամբողջական ուսումնասիրություն (keyword research): Ինչո՞ւ է սա կարևոր։

Առաջին հերթին դուք պետք է հասկանաք, թե արդյոք տվյալ ծառայությունը պահանջված է․ և եթե պահանջված է, և դուք բիզնեսը սկսում եք այս ոլորտում, ապա ի՞նչպես ձեր մասին պետք է իմանան։ Ուսումնասիրելով այն բանալի բառերը, որոնք որոնման ամենաշատ ծավալն ունեն, կամ որոնք որոնելով գտնում են ձեր մրցակիցներին, դուք կհասկանաք, թե ինչ բովանդակությամբ նյութ գրեք և ինչ բառեր օգտագործեք տեքստի մեջ։ Բանալի բառերի ուսումնասիրության համար շատ-շատ օնլայն գործիքներ կան, որոնցից ամենալավերն են KWFinder-ը, Semrush-ը, Ahrefs-ը և Ubersuggest-ը։ Սրանք վճարովի գործիքներ են, բայց ունեն անվճար փորձարկման տարբերակ։ Այնպես որ, շատ հարմար են առաջնային հետազոտության համար։ Սակայն եթե պլանավորում եք լրջորեն զբաղվել ձեր կայքի SEO-ով, ապա բաժանոդագրությունը այս գործիքներին մեկին շատ ցանկալի է։ Դե իսկ, եթե չեք ցանկանում օգտվել որևէ գործիքից, ապա պարզապես որոնե՛ք ձեր ոլորտի հետ կապ ունեցող բառերը և տեսեք, թե որ էջերն ենք հայտվում առաջին հերթին։ Ուշադրություն դարձրե՛ք նաև որոնման ամենաներքևի հատվածին, որտեղ Google-ը առաջարկում որոնման այլ տարբերակներ։ Դրանք սովորաբար ամենաշատ որոնվող արտահայտություններն են։

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Եթե կայքը և նրա բովանդակությունը հայերենով է, բանալի բառեր ընտրելիս որոշակի դժվարություններ կարող ենք առաջանալ։ Հարցը կրկին նրանում է, որ հայաստանից կատարված որոնումները համեմատական վիճակագրությամբ շատ քիչ են։ Մի շարք բանալի բառերի որոնման ծավալը SEO գործիքները ցույց են տալիս ամսական 1-10-ի սահամաններում։

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Շատ հավանական է, որ ձեր գրած հոդվածի բովանդակությանը համապատասխան մեծ որոնման ծավալով բանալի բառեր չգտնեք։ Այս դեպքում լավ մեթոդ է google-ում կամ մեկ էլ որոնողական համակարգում ձեր ընտրած թեմայով մրցակիցների հոդվածները ուսումնասիրել է։ Իսկ եթե այդպիսիք չեք գտնում, պարզապես հետևեք ձեր բիզնես նպատակներին։ Եթե ձեր հոդվածը իրոք օգտակար է, ապա այն հաստատ կգտնի իր որոնողին․ այս դեպքում բանալի բառերը դուք ինքներդ եք ձևավորում։

Որպես էջի գլխավոր բանալի բառ մի վերցրեք մեկ բառ, վերցրե՛ք արտահայտություն։ Դա ավելի հստակ կլինի և թիրախային։

Եթե արդեն keyword research-ը կատարել եք և ունեք հստակ բառերի խումբ, որոնցով ցանկանում եք հայտնվել որոնումներում, ձեզ երևի հետաքրքրում է, թե ինչպես պետք է օգտագործեք այդ ինֆորմացիան։

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

1․ Title-ում։ Ամեն էջ ունի վերնագիր, կամ Title, որը երևում է Google որոնումներում։ Ձեր բանալի բառերից մեկը անպայման օգտագործեք վերնագրում։

2․ H1 կամ բովանդակության վերնագրում։ Պետք չէ շփոթել Title-ն ու H1-ը։ Title-ը որոնողական համակարգերի համար է, իսկ H1-ը ընթերցողի։ Երկուսում էլ կարող եք նույն բանը դնել, բայց ավելի արդյունավետ է օգտագործել տարբեր բանալի արտահայտություններ։

3․ Headings կամ ենթավերնագրերում։ Կախված էջի բովանդակությունից կարող ենք լինել H2-H6 ենթավերնագրեր, որոնք որոշում են էջի կառուցվածքը։ Այստեղ բանալի բառերի օգտագործումը ևս կարևոր է։

4․ Alt text կամ նկարների վերնագրեր։ Կայքում հայտնված ցանկացած նկար ևս կարող է օգնել որոնումներում առաջ անցնելու հարցում։ Պարզապես պետք է նրանց ճիշտ անուններ դնել՝ օգտագործելով նախապես որոշած բառերը։

5․ Մետա նկարագրությունում (meta description): Մետա նկարագրությունը ձեր էջի բովանդակության կարճ ամփոփումն է։ Այն 50-160 նշանների սահմաններում պետք է լինի և անպայման պարունակի բանալի բառեր, ցանկալի է նաև ներառի էջի վերնագրիրը։

6․ Տեքստում։ Եթե դուք անեք բոլոր վերին նշվածները, օգտագործեք բանալի բառերը բոլոր վերնագրերում և ենթավերնագրերում, բայց բովանդակությունը չհամապատասխանի այդ բառերին, ապա ամեն ինչ անիմաստ էր։ Google-ը շատ ավելի խելացի է, քան դուք կարող եք պատկերացնել։ Բանալի բառերով մանիպուլացիաները գուցե աշխատել են առաջ, բայց ոչ հիմա։ Որոնողական համակարգերը աշխատում են ընթերցողների համար և առաջ են բերում միայն այն էջերը, որոնք լիարժեք և օգտակար տեղեկատվություն է տալիս ընտերցողին։ Search intent-ը (որոնման նպատակը) առաջնային է։

Այնպես որ, անցանք լավ տեքստեր գրելուն։

3. SEO-ն բովանդակության մասին է

Իսկ “Content is King” («Բովանդակությունը արքան է») արտահայտությունը ավելի քան տեղին է SEO-ի դեպքում։ Շատերին թվում է, թե SEO-ն օպտիմալացնում է կայքը միայն որոնողական համակարգերի համար, սակայն իրականում դա գործի միայն կեսն է։ Առաջին հերթին էջի բովանդակությունը պետք է օպտիմալացնել կարդացողի համար, ապա նոր Google-ի կամ այլ որոնողական համակարգերի։

Հասկանալի է, որ Ստարտափերը, նոր սկսող բիզնեսները և ծառայություն առաջարկող կայքերը որոշակիորեն սահմանափակված են կոնտենտի առումով։ Այս դեպքերում իմ խորհուրդն է ուսումնասիրել կոնկրետ ձեր ոլորտի բանալի բառեը, մրցակիցներին և նրանց կայքի բովանդակությունը։ Նույնիսկ ծառայությունը գովազդող էջերը (կամ լենդինգ էջերը) կարող են և պետք է ունենան բովանդակալից նյութ, որը կարդալով պոտենցիալ հաճախորդը կցանկանա օգտվել ձեր ծառայություններից։

Իսկ եթե արդեն ունեք լավ ծառայությունների էջեր, միշտ էլ կարող եք բլոգ բացել։ Ոլորտային բլոգ էջերը ոչ միայն ավելացնում են այցելությունների քանակը, այլև արժեքավոր տեղեկատվություն են տալիս ընթերցողներին՝ միաժամանակ մեծացնելով վստահությունը ձեր ծառայություններիի հանդեպ։

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

4․ Backlinks կամ արտաքին հղումներ

Եթե դուք երբևէ որևէ կայքից ինչ-որ բառի վրա սեղմելով գնացել եք այլ կայք, ապա դուք հաստատ առնչվել եք backlink-երի հետ։ Սա SEO օպտիմալացման վերջին մակարդակն է, բայց ոչ պակաս կարևոր։ Եթե ձեր կայքը շատ լավ բովանդակություն ունի և արդեն հայտվում է Google-ի առաջին տասնյակում, շատ հավանական է, որ դուք արդեն ունեք օրգանիկ backlink-եր։ Այսինքն ձեր էջը այնքան լավն է, որ մեկ այլ կայք ցանկացել է կիսվել դրանով իր ընթերցողների հետ։

Սա իհարկե իդեալական սցենարն է։ Սովորաբար դուք ինքներդ պետք է աշխատեք backlink-եր ձեռք բերելու ուղղությամբ։ Դա անելու շատ տեխնիկաներ կան, սակայն գրեթե բոլորը ենթադրում են կապվել այլ կայքի հետ, որը ունի ձեր ոլորտին կամ կոնկրետ էջին վերաբերվող բովանդակությամբ էջ և խնդրել, որպեսզի ձեր էջի հղումը տեղադրեն իրենց էջում։ Link exchange, guest post հասկացությունները լայն կիրառություն ունեն։

Backlink-երը ստուգելու շատ գործիքներ կան, կարող եք օգտագործել նաև Google-ի գործիքները։

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Այստեղ հատկապես ուշադրություն պետք է դարձնել հղմանը․ այն կարող է լինել dofollow կամ nofollow։ Nofollow հղումները չեն ազդում կայքի վրա, մինչդեռ dofollow-ները կարող են մեծապես օգնել ձեր կայքի առաջխաղացմանը։

Ինչքան շատ է կայքի backlink-երի քանակը հեղինակություն ունեցող կայքերից, այն ավելի կբարձրանա ձեր կայքի հեղինակությունը։

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Այնպես որ, եթե ունեք գործընկերներ կամ լավ հարաբերություններ ունեք այլ կայքերի հետ, ապա մի հապաղեք և խնդրեք նրանց տեղադրել ձեր կայքի հղումը իրենք կայքում։

5․ Գրանցե՛ք և ակտիվացրե՛ք Google Analytics և Google Search Console գործիքները

Վերևում նշված 4 կետերը անիմաստ կլինեն, եթե չունենաք Google Analytics և Google Search Console։  

Google-ը շարունակում է մնալ որոնողական համակարգերի գիգանտը։ Հենց այդ պատճոռով էլ որոնողական համակարգերի օպտիմալացումը սկսում ենք հենց նրանից։

Լավ նորությունն այն է, որ google-ի բոլոր գործիքներն անվճար են։ Սակայն այս գործիքներից օգտվելն այքան էլ հեշտ չէ։ Google-ը ձեզ կարող է տալ ահռելի քանակով վերլուծություններ, որոնցից պետք է կարողանալ գլուխ հանել։

Սկսենք Google Analytics և Google Search Console ակտիվացնելուց։

Առաջին հերթին դուք պետք է ունենաք google account (gmail), որտեղից կկարողանաք գրանցել կայքը Analytics-ում:

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Բոլոր պարտադիր դաշտերը լրացնելուց հետո ձեզ կտրվի հատուկ կոդ (tracking code), որը անհրաժեշտ է տեղադրել ձեր կայքում։ Սովորաբար կոդը ներառում են header-ի կամ footer-ի կոդի մեջ, որպեսզի բոլոր էջերը ինդեքսավորվեն։ Այս հարցում ձեզ կօգնեն ձեր կայքի ծրագրավորմամբ զբաղվողները։ Իսկ եթե դուք օգտագործում եք CMS համակարգեր, ինչպիսին է WordPress-ը, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Դուք կարող եք պարզապես ներբեռնել համապատասխան plugin-ը (օրինակ MonsterInsights -ը) , որը հեշտորեն կկապի կայքը Google Analytics-ի հետ և կինդեքսավորի կայքի բոլոր էջերը։

Google Analytics-ն ակտիվացնելուց հետո օգտագործե՛ք այն Google Search Console-ն ակտիվացնելու համար։ Ճիշտ է, Google Search Console-ն ակտիվացնելու մի քանի տարբերակ կա, որոնցից Google նախընտրում է HTML ֆայլի տեղադրումը ձեր կայքում, սակայն ավելի հեշտ տարբերակն է Analytics-ի միջոցով ակտիվացնելը։ Ընտրելով այս տարբերակը՝ Search Console-ը ավտոմատ կակտիվանա։

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Բայց սա դեռ ամենը չէ։ Որպեսզի Google Search Console-ը կարողանա տվյալներ տրամադրել, պետք է որ Google-ը նախ ինդեքսավորի ձեր կայքը։ Դա արվում է sitemap-ի միջոցով։ Sitemap կարող եք ստեղծել ինքներդ, ներառելով կայքի բոլոր էջերը, կամ օգտվել օնլայն գործիքներից։ Սովորաբար սա ծրագրավորողների գործն է, բայց եթե ձեր կայքը wordpress-ով է աշխատում, դուք կարող եք պարզապես ներբեռնել SEO plugin (խորհուրդ կտանք Yoast SEO , RankMath , AIOSEO plugin-ները), որ ավտոմատ կերպով կստեղծի sitemap-ը և կփոխանցի տվյալները Google Search Console-ին՝ իհարկե Google Search Console-ի հետ կապելուց հետո, որը ևս դժվար չէ․ պարզապես պետք է Google Search Console-ի տրամադրած կոդը տեղադրել համապատասխան դաշտում։

Ահա ամենը․ դուք արդեն կարող եք հետևել ձեր կայքի այցելություններին, տեսնել, թե որ էջերն են ամենաշատը հայտնվում Google-ում, և որ բառերով են մարդիկ գտնում ձեր կայքը։

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար

Ձեր կայքն արդեն SEO օպտիմալացված է!

Եթե կարողանաք կատարել այս չորս քայլերը, ապա համարեք, որ ձեր կայքը SEO օպտիմալացված է։ Բայց դեռ վաղ է հանգստանալու համար։ Իրական այցելությունների ծավալ և դիտումներ ունենալու համար երկարատև և համբերատար աշխատանք է պահանջվում։ Մեկ հստակ բանալի բառով Google top 5-ում հայտվելու համար 2-6 ամիս է անհրաժեշտ։

Լավն այն է, որ SEO-ն «էժան» է, երկարաժամկետ օգուտներ է տալիս, և ներկայացնում է բիզնեսի իրական պատկերը թվային տեսքով։

Եթե այս ամենը ձեզ շատ բարդ թվաց, դուք միշտ կարող եք աշխատանքի վերցնել SEO մասնագետի, դիմել աութսորս կազմակերպության, կամ ընտրել ոսկե միջինը, դիմել TEAM2B-ին և ավելի շատ կենտրոնանալ ձեր բիզնեսը զարգացնելու վրա։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Կայքի SEO օպտիմալացում 5 քայլով․ ուղեցույց սկսնակ բիզնեսի համար
Տաթևիկ Իսկաջյան
Ես Տաթևիկն եմ՝ How2B-ում SEO հոդվածների շարքի հեղինակը։ Թվային մարքեթինգում եմ արդեն մի քանի տարի։ Գտեք իմ պորտֆոլիոն Google-ի թոփ 5-ում