Խմբագրիչը կկարողանա նկարներ գեներացնել օգտատիրոջ հարցումի համաձայն: Արհեստական բանականության հիմքով գործառույթներ կավելացվեն նաև «Լուսանկարներ», «Տեսախցիկ» և «Մկրատ» գործիքներում: Դեռևս հայտնի չէ, թե նորարարությունները երբ կհայտնվեն Windows-ում:
Microsoft-ը Paint խմբագրիչում, որը ներկառուցված է Windows 11 օպերացիոն համակարգում, կավելացնի նեյրոցանցերի աջակցություն: Այդ մասին հայտնում է Windows Central-ը: Ալգորիթմը կկարողանա գեներացնել նկարները՝ ըստ տեքստային նկարագրության, որը կավելացվի օգտատիրոջ կողմից: Արհեստական բանականությամբ ինտեգրացիան հիմնվելու է այն տեխնոլոգիայի վրա, ինչ որ Image Creator-ը՝ ունիկալ նկարների ստեղծման նեյրոցանցը Bing-ում:
Հայտնվելու է նաև Magic Paint կոճակը կողային պանելում. այնտեղ օգտատերը կկարողանա նշել ցանկալի նկարի տվյալները, հարցում կատարի, և ծրագիրը կսկսի գեներացնել նկարը:
Բացի այդ՝ նեյրոցանցեր են ներդրվելու Windows-ի այլ ներկառուցված հավելվածներ: Թարմացումները էականորեն հեշտացնելու են գրաֆիկական տվյալների հետ աշխատանքը, այդ թվում՝ ֆայլերից տեղեկատվության «պատճենումն» ու «տեղադրումը»:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։
Microsoft-ը արհեստական բանականություն կներդնի Paint-ում
