Մեկնարկում է «Bridging the Success. IMG/RMG Demo Day»-ը

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Երբ՝
 հուլիսի 8, ժամը՝ 18։00
Որտեղ՝ Megerian Carpet Armenia

Միջոցառման մասին․

Տեղի կունենա «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի ներքո իրականացվող Համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի երկրորդ փուլում հաղթող ճանաչված ընկերությունների մասնակցությամբ «Demo day»-ը:

«Demo day»-ի ընթացքում Ծրագրի ներքո արձանագրած հաջողությունների, իրենց ձեռբերումների և ապագա ծրագրերի մասին գործարար ներկայացումներով հանդես կգան հետևյալ ընկերությունները՝

  • Gabby
  • Best Route
  • Gebecert
  • Smart Locker
  • Metric
  • Foldink
  • AIP tech
  • Robin Robot

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու ամենատպավորիչ գործարար ներկայացումով հանդես եկած թիմին:

«Demo day»-ն անց է կացվում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և նպատակ ունի ձևավորել Startup համայնք, որտեղ արդեն իսկ հաջողություններ գրանցած ստարտափները և դեռևս սաղմնային փուլում գտնվող թիմերը հնարավորություն կստանան միմյանց հետ շփվելու, մասնագիտական ու գործարար հարաբերություններ ստեղծելու։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ