Կազմակերպիչներ՝ EIF
Վերջնաժամկետ՝ մայիսի 15
Միջոցառման մասին․
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտնում է PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիոն ծրագրի հայտերի ընդունման երկրորդ փուլի մեկնարկի մասին: Ծրագրի նպատակն է հետազոտությունների և գիտելիքի փոխանակմամբ ձևավորել նոր գործընկերային կապեր և ամրապնդել երկկողմ համագործակցությունն՝ արդյունաբերական և գիտական համայնքների միջև, այդպիսով խթանելով գիտության առևտրայնացման գործընթացը։
Ծրագրի արդյունքում մի շարք թիմեր կստանան մինչև 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում և ոչ ֆինանսական ռեսուրսներ, կսկսեն աշխատել հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ:Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 15-ն է:
Ծրագրի մասին ավելի հանգամանորեն կարող եք կարդալ՝ այստեղ։
Գրանցվելու համար անցե՛ք՝ հղմամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։