Շիրակի մարզում Կանաչ տեխնոլոգիական կրթական կենտրոն կհիմնվի

Վերջին լուրերը
Շիրակի մարզում Կանաչ տեխնոլոգիական կրթական կենտրոն կհիմնվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շիրակի մարզի Մարմաշեն բնակավայրում կհիմնվի անաչ տեխնոլոգիական կրթական կենտրոն: Համապատասխան պայմանագիր է ստորագրվել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկի և Գյումրու ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի միջև։ Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Մարդկային անվտանգության ծրագրերի» աջակցության շրջանակում Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ:


Գյումրիում տեղի ունեցած միջոցառման շրջանակում ստորագրվել է Համագործակցության հուշագիր ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարությունների, Շիրակի Մարզպետարանի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի միջև՝ ուղղված պետական մասնավոր համագործակցության միջոցով «Խելացի Համայնք, Խելացի Գյուղ, Խելացի բնակիչ» ծրագրի իրականացման աջակցությանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում։

- Advertisement -
Շիրակի մարզում Կանաչ տեխնոլոգիական կրթական կենտրոն կհիմնվի

Մարմաշենում կառուցվելու է Հայաստանում առաջին Կանաչ տեխնոլոգիաների կրթական կենտրոնը, որտեղ շիրակցի երիտասարդների կողմից ստեղծվելու են տեխնոլոգիական լուծումներ ոչ տեխնոլոգիական ոլորտների համար:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները